Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 134 նոր դեպք

Գրանցվել է մահացության երկու նոր դեպք, առողջացել են 29-ը: Փաստացի բուժում է ստանում 1103 պացիենտ:

Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում հասել է 2066-ի՝ վերջին 24 ժամում ավելանալով աննախադեպ մեծ թվով՝ 134-ով: Փաստացի բուժում ստացողները 1103-ն են: Նախորդ օրը կատարվել է 936 թեստավորում, որից 802-ը բացասական են եղել:

ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ նախորդ օրը գրանցվել է մահացության երկու նոր դեպք. պացիենտները եղել են 47 և 69 տարեկան: Նրանցից մեկն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Կառավարության նիստի ժամանակ նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ արհեստակաան շնչառության սարքերին միացված է 6 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 17 քաղաքացի, ծանր վիճակում՝ 59։

Կառավարության նիստ / © Նիկոլ Փաշինյան

Առողջացել և հիվանդանոցից դուրս են գրվել 29-ը: Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 929:

Հաղորդվում է, որ երեկ բուժման բարեհաջող ավարտից հետո դուրս է գրվել մինչ օրս հաստատված ամենատարեց Covid-19 դրական պացիենտը՝ 94-ամյա Հրանուշ մայրիկը:

Հիշեցնենք, որ վարակվածության հաստատված դեպքերը նախորդ օրը ամենաշատն են եղել: Մինչ այդ՝ ամենաբարձր թիվը եղել է ապրիլի 1-ին (92):

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021