Սոցցանցերում ու ԶԼՄ-ներում գրում են Իլոն Մասկի մասին: Նա կարանտինն անվանում է «ֆաշիստական» ու պահանջում վերադարձնել մարդկանց ազատությունը — Շեշտ.am (shesht.am)
14 րոպե
Խմբագրություն

Սոցցանցերում ու ԶԼՄ-ներում գրում են Իլոն Մասկի մասին: Նա կարանտինն անվանում է «ֆաշիստական» ու պահանջում վերադարձնել մարդկանց ազատությունը

Tesla-յի և SpaceX-ի ղեկավարը ենթարկվել է քննադատության. նրան հիշեցրել են ապրիլի վերջին համավարակի ավարտի մասին կանխատեսմամբ գրառման և խոստացած՝ թոքերի արհեստական օդափոխման սարքերի մասին:

Իլոն Մասկ / © REUTERS/Steve Nesius

Կորոնավիրուսի համավարակի ամենասկզբից Իլոն Մասկը համարվում է գլխավոր թերահավատներից մեկը. նա բազմիցս հաստատել է, որ վտանգը չափազանցված է, և խուճապն ավելի մեծ վնաս կբերի, քան հենց Covid-19-ը:

Որքան երկար է ԱՄՆ-ում ձգվում կարանտինը, այնքան շատ մարդիկ հանդես են գալիս դրա դեմ: Մի քանի քաղաքներում ամերիկացիներն արդեն դուրս են եկել բողոքի ցույցերի՝ պահանջելով թուլացնել սահմանափակումները և վերացնել դրանց մի մասը: Ապրիլի 29-ին այդ կոչերին միացել է նաև Մասկը՝ դա անելով այն բանից հետո, երբ Կալիֆորնիայում shelter in place («մնալ թաքստոցում») ռեժիմը երկարաձգել են մինչև մայիսի վերջը: Այդ պատճառով Tesla-ն ստիպված է եղել հետաձգել էլեկտրոմոբիլների հավաքման միակ գործարանի բացումը:

Գործարարն իր թվիթերյան էջում մի քանի կոչեր է հրապարակել, կիսվել է Տեխասի իշխանությունների ծրագրերի մասին նորություններով՝ խանութներն ու սրճարանները բացելու վերաբերյալ, The Wall Street Journal-ի հրապարակումներով այն մասին, որ համընդհանուր «արգելափակումը» լուրջ ազդեցություն չի ունենում մարդկանց կյանքերը փրկելու հարցում:

Ազատեղ Ամերիկան հիմա:
Վերադարձրեք մարդկանց ազատությունը:
Բրավո, Տեխաս:

Միևնույն ժամանակ՝ Մասկը լիովին չի հերքում կորոնավիրուսի վտանգավորությունը: Նա առաջարկում է երկիրը բացել զգուշությամբ և անվտանգության անհրաժեշտ միջոցառումներով, բայց մարդկանց փաստացի տնային կալանքի չենթարկել: Գործարարը խելամիտ է համարել Գերմանիայի իշխանությունների քայլերը, որտեղ աստիճանաբար մեղմացնում են կարանտինային միջոցառումները:

Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում, կալիֆորնիական մեկուսացումը Մակսն անվանել է «ֆաշիստական»:

Նրա խոսքով` shelter in place ռեժիմի երկարաձգումը մարդկանց հարկադրական փակում է տանը, որը դեմ է նրանց սահմանադրական իրավունքին: Ըստ Մասկի` դա մարդկանց իրավունքների խախտում է սարսափելի և սխալ միջոցներով: Դա, նրա խոսքով, չի համընկնում նրա հետ, որ մարդիկ ժամանել են Ամերիկա և այստեղ պետություն կերտել:

Իլոն Մասկի խոսքով՝ եթե կան մարդիկ, որ ցանկանում են տանը մնալ, հրաշալի է: Նրանց պետք չէ ստիպել՝ վերադառնալու բնականոն կյանքի: Սակայն հրամայել մնալ տանը և ասել, թե հակառակ դեպքում կկալանավորեն, ապա դա ֆաշիզմ է: Ժողովրդավարական չէ, ազատություն չէ: Նա կոչ է արել մարդկանց վերադարձնել իրենց ազատությունը:

Այնուհետև Մասկը գծապատկեր է հրապարակել, ըստ որի՝ կալիֆորնիական հիվանդանոցների ծանրաբեռնվածությունն էականորեն տարբերվում է կանխատեսվողից: Նույն թեմայով այլ հրապարակում ավելի ուշ հեռացրել է:

Այս ամբողջ ընթացքում Կալիֆորնիայի հիվանդանոցները կիսով չափ դատարկ էին:
Լարվող ժամացույցի նման:

Դրանից հետո Մասկի վրա գրոհել են մի շարք լրագրողներ, ովքեր մինչ այս էլ նրան խիստ քննադատում էին Covid-19-ի հարցում ունեցած դիրքորոշման համար: The Verge-ի հեղինակը նշել է, որ ձեռնարկատերը ոչ միայն մոլորվում է, այլև իրական վտանգ է ստեղծում համավարակի ամենակարևոր իրավիճակում: Նրա խոսքով՝ մարդիկ լսում են Մասկի հակառակ կարծիքը, նա ունի բազմաթիվ երկրպագուներ, ովքեր նրա խոսքն են ընդունում որպես իրականություն: Եվ քանի դեռ աշխարհն անորոշ վիճակում է, այդ մարդիկ այժմ ունեն հիմնավորում՝ կանոնները խախտելու և բռնկման պատճառ դառնալու:

Ջոշուա Տոպոլսկին ենթադրել է, որ Մասկին դրդում է ոչ թե դեմոկրատիային հավատարմությունը, այլ եկամուտ ստանալու ցանկությունը. Tesla-յի աշխատանքը և հաջողությունն ուղղակիորեն կապված են նրանից, թե դեռ ինչքան կձգվի կարանտինը: Լրագրողը նշել է, որ նրա հրապարակումներն ամերիկյան ազատության մասին չեն, մարդկանց իրավունքների մասին չեն, այլ՝ համավարակի ընթացքում հարստանալու ձգտման:

Սոցցանցերում Մասկը նույնպես հանդիպել է քննադատությունների ալիքի:

Իլոն Մասկ, Հիմնավորված քննադատություն, Տաղտկալի մարդիկ:
Մենք պահպանում ենք սոցիալական հեռավորության կանոնները, բայց կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճ չկա: Դա՝ այն պատճառով, որ միջոցառումներն աշխատում են:
Ե՞րբ կարգելվի Իլոն Մասկին թվիթերյան հրապարակում անել՝ կարանտինի չեղարկմանն աջակցելու համար:
Որքա՞ն անպատասխանատու եք ձեզ պահում: Եվ կարծում եք, որ գիտության ու տեխնոլոգիաների կողմնակից եք… Ամոթ… Այժմ ես կազատվեմ իմ Tesla-յից… իսկ դուք այնքան էլ խելացի չեք:
Հարուստ լինելու ապացույցը դեռ չի նշանակում, թե խելացի եք:
Մարդիկ հասկանում են, որ Իլոն Մասկն ինքնասիրահարված հիմար է:

Մասկին պատասխանել է սոցցանցերում հայտնի դոկտոր Յուջին Գուն, ում լաբորատորիան Կալիֆորնիայում զբաղվում է կորոնավիրուսի թեստավորմամբ:

Բարև, Իլոն: Այստեղ նրա համար չեմ, որ հրաժարվեմ ձեզանից կամ գրոհեմ: Պարզապես ցանկանում եմ ձեզ և ձեր լսարանին տեղեկացնել, որ հավատում եմ՝ տանը մնալու ցուցումը ճիշտ որոշում է կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Ապրիլի 16-ին 5 հազար մարդ է մահացել կորոնավիրուսից: Եթե ընդհանրացնենք, կստացվի՝ 1,8 մլն մահ՝ տարեկան:
Եվ մահերի մեծամասնությունը Նյու Յորքում էր: Եթե ամբողջ երկրում կարանտին չլիներ, մահվան դեպքերն ավելի շատ կլինեին: 1,8 մլն մահերը կգերազանցեին սրտի (647 հազար) և քաղցկեղի (609 հազար) մահերին, որոնք ԱՄՆ-ում առաջին և երկրորդ տեղում են:

Հիշատակվել են Մասկի այն թվիթները, որտեղ նա ապրիլի վերջերին ԱՄՆ-ում զրոյին մոկ վարակվածություն էր կանխատեսել: Ապրիլի 29-ին երկրում արձանագրվել է ավելի քան 1 մլն վարակվածություն, մեկ օրում՝ 27 հազար:

Ձեռնարկատիրոջը հիշեցրել են նաև Թոքերի արհեստական օդափոխման սարքերի անբավարարության դեպքում դրանց «հարցը լուծելու» խոստումը: Մինչ օրս Մասկը 1000 ԹԱՕՍ է գնել ու նվիրել ամերիկյան հիվանդանոցներին, սակայն, պարզվել է, դրանք քնի խանգարումը բուժման համար ոչ արդյունավետ պարագաներ են:

Այն, ինչ պետք է իմանալ Իլոն Մասկի կողմից կորոնավիրուսը հասկանալու մասին. նա հայտարարել է, որ գնել է ԹԱՕՍ-եր, բայց իրականում քնի խանգարումը բուժող անարդյունավետ սարքեր են:

Բայց եղել են նաև մարդիկ, ովքեր սատարել են Մասկին:

Համավարակի ամենասարսափելին ոչ թե վիրուսն է, այլ այն, որ ամերիկացիներն իրենց ազատությունը հանձնել են կոռումպացված պաշտոնյաներին, ովքեր անվտանգություն են խոստացել:
Նրանց համար, ովքեր Իլոնին անմիտ են համարում. գիտական հանրությունում աճում է այն տեսակետը, որ վարակի մակարդակն ուժգին չի նվազում կարանտինով՝ կոլեկտիվ իմունիտետի հանգամանքներով պայմանավորված: Շվեդիան չի անցել կարանտինի, և իրավիճակն այնտեղ այնպես է, ինչպես հարևան երկրներում:

Վերջում հավելենք, որ քանի դեռ մյուս հայտնիները մարտի կեսերից մարդկանց կոչ են անում մնալ տներում, Մասկը մինչև վերջ չի փակել Tesla-յի գործարանը, իսկ աշխատակիցներին պատմել է ավտովթարից մահանալու ավելի մեծ հավանականության մասին:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.