Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հանրապետությունում հասել է 38550-ի: Նախորդ օրը Covid-19-ից մահացել է 10 մարդ, առողջացել են 631-ը: Փաստացի բուժում է ստանում 8587 պացիենտ:
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ առողջացածների ընդհանուր թիվը Հայաստանում հասել է 28997-ի: Նախորդ օրը կատարված թեստերից 1628-ը բացասական են եղել, իսկ մինչ օրս կատարված թեստերի թիվը 163736 է:
Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 738-ի: Վերջին 24 ժամում մահացած պացիենտները եղել են 70 (կին), 65 (տղամարդ), 41 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 79 (տղամարդ), 72 (տղամարդ), 63 (տղամարդ), 76 (կին) և 64 (տղամարդ) տարեկան։ Հաղորդվում է, որ բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Վարակվածների շրջանում այլ հիվանդության պատճառով մահացությունների թիվը հասել է 228-ի՝ նախորդ օրն ավելանալով 3-ով:
Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…
Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…
Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…
Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…
Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…
Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…