Ford Focus-ի վարորդը տուգանվել է 703 կմ/ժ արագությամբ երթևեկելու համար

Ոստիկանությունը վարորդին տուգանել է 850 եվրոյով՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ մեքենայի պաշտոնական առավելագույն արագությունն արձանագրվածից 3 անգամ քիչ է:

Իտալիայում Ford Focus-ի վարորդը տուգանվել է արագությունը գերազանցելու համար: Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումն արձանագրող տեսախցիկի տվյալներով՝ 70 կմ/ժ սահմանափակմամբ գոտում իտալուհին ընթացել է… 703 կմ/ժ արագությամբ:

Տեղի ոստիկանությունը մեքենայի տիրոջը տուգանել է 850 եվրոյով և վարորդական իրավունքի վկայականից նվազեցրել է տուգանային 10 միավոր (2003թ.-ից Իտալիայում գործում է այսպես կոչված բալային համակարգ. վկայականի ստացման պահին տրվում է 20 միավոր, որի զրոյացման դեպքում վարորդը կրկին քննություն է հանձնում՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով):

Անկոնայի մարզի Օֆանյա քաղաքի վարչակազմի նախկին խորհրդական, ճանապարհային երթևեկության կանոնների վերահսկման կոմիտեի ներկայացուցիչ Ջովանի Ստրոլոգոն, ում օգնության համար դիմել է տուգանված վարորդը, խորհուրդ է տվել ոստիկանությանը դատի տալ և պահանջել փոխհատուցում:

Ջովանի Ստրոլոգոն նշել է, որ ոստիկանությունն իրավունք չունի անհավանական չափի տուգանք սահմանելու, քանի որ ակնհայտ է, որ մեքենան, որի առավելագույն արագությունը 250 կմ/ժ է, չի կարող թռչող ինքնաթիռի արագությամբ ընթանալ, ուստի այն փաստը, որ անսարք տեսախցիկի արձանագրությունը համարվել է չկատարված խախտման ապացույց, ոստիկաններին պատժելու վարորդին փոխհատուցելու առիթ է:

Ավելի վաղ Կուրսկի մարզում Hyundai Solaris-ի վարորդը տուգանվել էր 313 կմ/ժ արագության համար, այն դեպքում, երբ վերջին սերնդի այդ մոդելի առավելագույն արագությունը 183-193 կմ/ժ է:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021