Հայաստանում գրանցվել է վարակվածության 697 նոր դեպք

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախորդ օրը կորոնավիրուսից մահացության 6 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների շրջանում այլ պատճառով մահացությունները 9-ն են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ Հայաստանում կորոնավիրուսային համաճարակի հետ կապված խնդիրը շարունակում է խորանալ. նախորդ օրը վարակվածության 697 նոր դեպք է գրանցվել:

Իրավիճակը շարունակում է վատթարանալ / © Նիկոլ Փաշինյան

Վարչապետը նշել է, որ ներկայումս Հայաստանում բազմաթիվ քաղաքացիներ վարակված են, սակայն ախտանշաններ չունեն: Միևնույն ժամանակ՝ այդպիսի վարակվածները շարունակում են վարակել այլ մարդկանց: Արդյունքում՝ առողջապահական համակարգը գերծանրաբեռնվել է. մահճակալային ֆոնդի սպառման պատճառով արդեն ոչ բոլորին է հնարավոր ինտենսիվ բուժօգնություն ցուցաբերել:

Փաշինյանը կոչ է արել պահպանել հակահամաճարակային կանոնները և սկսել նոր շարժում. խախտման դեպքերը լուսանկարել և տեղադրել սոցցանցերում: Ոստիկանությունը հետևելու է սոցցանցերի հրապարակումներին և արձագանքելու է:

Հունիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ վարակվածների թիվը Հայաստանում հասել է 11221-ի: Մահացության դեպքերն ընդհանուր 176-ն են՝ կորոնավիրուսից, 68-ը՝ այլ պատճառով: Կորոնավիրուսից մահացած պացիենտները եղել են 44 (կին), 90 (տղամարդ), 80 (կին), 79 (կին), 80 (տղամարդ), 66 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Առողջացածները 3468-ն են: Փաստացի բուժում է ստանում 7509 պացիենտ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021