Հայաստանի և Չինաստանի միջև վիզաների չեղարկման համաձայնագիրը վավերացվել է

Համաձայնագրի վավերացմամբ ակնկալվում է Հայաստանի և Չինաստանի միջև առևտրային, գործարար, զբոսաշրջային փոխանակումների ակտիվացում: Այն ուժի մեջ կմտնի մեկ ամսվա ընթացքում:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի մեկ ամսվա ընթացքում:

Կառավարության հիմնավորմամբ՝ Համաձայնագրի վավերացմամբ ակնկալվում է Հայաստանի և Չինաստանի միջև առևտրային, գործարար, զբոսաշրջային փոխանակումների ակտիվացում: Նշվում է, որ թեև մինչ այդ առկա որոշման համաձայն ՉԺՀ քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա կարող են ստանալ նաև ՀՀ պետական սահմանի անցման կետերում, ներհոսքի ավելացում չի նկատվել: Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի խոսքով՝ 2019թ. հունվար-հոկտեմբեր  ամիսներին Հայաստան է այցելել Չինաստանի շուրջ 14.500 քաղաքացի, մինչդեռ 2018թ.՝ 8.430: Առանց վիզայի ռեժիմի դեպքում նախատեսվում է, որ թիվն ավելի կմեծանա:

Համաձայնագիրը սահմանում է, որ ՀՀ և ՉԺՀ վավեր սովորական անձնագրեր կրող քաղաքացիները մյուս երկրի տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից՝ մուտք գործելու օրվանից մինչև 90 օր ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում: 90 օրից ավել մյուս կողմի տարածքում գտնվելու, աշխատելու, սովորելու, բնակվելու, լրագրությամբ կամ այլ գործունեությամբ զբաղվելու դեպքում նախապես պետք է դիմել՝ մուտքի արտոնագիր ստանալու համար:

Համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 2019թ. մայիսի 26-ին: ՀՀ կառավարությունը ս.թ. հուլիսի 11-ի որոշմամբ հավանություն էր տվել «Համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ազգային ժողովում նախագիծը քննարկվել է դեկտեմբերի 9-ին և ընդունվել 102 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայնով:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021