Հայաստանում կարտադրվեն ոսկու ձուլակտորներ, որոնք կճանաչվեն աշխարհում

Գործարանի շինարարությունը կմեկնարկի հոկտեմբերին և կտևի 6 ամիս: Վարդան Սրմաքեշի խոսքով՝ կարևորը որակյալ արտադրանք ստանալն է, մնացածը լուծելի հարցեր են:

Շվեյցարահայ միլիոնատեր Վարդան Սրմաքեշը մտադիր է ավարտին հասցնել մաքուր ոսկու նախագիծը: Նա 5 տարի առաջ ցանկություն էր հայտնել Հայաստանում հիմնելու բանկային ոսկու ձուլակտորների արտադրություն և ՀՀ Կենտրոնական բանկի հետ հուշագիր էր ստորագրել: Նախորդ տարիներին բանակցություններ է վարել սարքավորումների մատակարարների և միջազգային սերտիֆիկացնող կազմակերպությունների հետ:

Հաղորդվում է, որ ոսկու ձուլակտոր արտադրելը հավասար է դոլար կամ եվրո տպագրելուն: Դա նշանակում է վճարային համակարգի ներդնում, որը կկիրառվի ամբողջ ֆինանսական աշխարհում՝ Լոնդոնի, Չիկագոյի և Տոկիոյի բորսաներում, ներդրումային հիմնադրամներում, տարբեր երկրների կենտրոնական և առևտրային բանկերում: Իսկ միջազգային սերտիֆիկացումն անհրաժեշտ է այս ամբողջ համակարգում ճանաչում ունենալու համար: Սերտիֆիկացնող կառույցներից ամենահեղինակավորը գտնվում է Լոնդոնում (LBMA ասոցիացիա), ինչպես նաև Չիկագոյի (CME), Դուբայի (DMCC) և Տոկիոյի (TOCOM) բիրժաներում:

Սրմաքեշը նույնիսկ որոշել է՝ եթե այս գործընթացում բանակցությունները չհաջողվեն, ապա Հայաստանը, միևնույնն է, կթողարկի ձուլակտորներ՝ սեփական կնիքով: Նրա խոսքով՝ սերտիֆիկացում չունենալը չի ազդի գործարանի կառուցման վրա:

Գործարարը նաև հավելել է, որ անհրաժեշտության դեպքում կարող են սեփական սերտիֆիկացնող լաբորատորիան հիմնել՝ ներգրավելով Շվեյցարիայի լավագույն տեխնոլոգիաներն ու մասնագետներին, ճշգրտությունը հայտնի է ամբողջ աշխարհում, ուստի լաբորատորիան առանց դժվարության կարող է ստանալ միջազգային հավատարմագրում (ակրեդիտացիա):

Վարդան Սրմաքեշ, Նիկոլ Փաշինյան / ©armeniasputnik.am

Հայաստանում տարեկան արդյունահանվում է շուրջ 3 տոննա ոսկի: Այն հանգամանքը, որ ձեռնարկությունը քիչ հանքանյութի դեպքում կարող է շահույթ չունենալ կամ այն շատ քիչ լինի, Սրմաքեշին չի անհանգստացնում: Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում հումք կարելի է ձեռք բերել Վրաստանից կամ նույնիսկ Աֆրիկայից, իսկ պատրաստի արտադրանքի չափերը տեղափոխման համար լուրջ խնդիր չեն ներկայացնում:

Ոսկու զտման ժամանակ օգտագործվում են մի շարք ռեակտիվներ՝ քիմիական հակազդակներ: Շրջակա միջավայրի նկատմամբ վտանգը բացառելու նպատակով շվեյցարական ընկերությունները գործարանի էկոլոգիական գնահատում կիրականացնեն: Իտալական ընկերությունների հետ բանակցությունների արդյունքում կարգավորված է նաև սարքավորումների մատակարարման հարցը:

Մնում է շինության կառուցումը, ինչի փորձ Սրմաքեշն ունի. Նա իր գործընկերոջ՝ Ֆրանկ Մյուլլերի հետ, Ժնևի մոտակայքում ժամացույցների արտադրամաս են կառուցել՝ հետագայում ընդարձակելով: Գործարարը տեղեկացրել է, որ ներկայումս գործարանի տեղի վերաբերյալ բանակցություններն են տարվում:



Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021