Ադրբեջանը կհայտնվի այն վիճակում, որում Վրաստանն էր 2008թ.. վրացի պաշտոնյա

Ամերիկացի պաշտոնյան, նկարագրելով Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները, մեջբերել է Վրաստանի ԱԳՆ տեղակալներից մեկի խոսքերը, ըստ որի` Ադրբեջանն ի վերջո հայտնվելու է նույն վիճակում, որում ներկայումս Վրաստանն է:

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենտը հայտարարել է, որ, ԱՄՆ պետդեպարտամենտի պնդմամբ, Ռուսաստանը ձգտում է պահպանել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, այլ ոչ թե կարգավորել այն:

Ամերիկացի պաշտոնյան այս կարծիքը հնչեցրել է Վաշինգտոնում գործող «Թուրքական ժառանգություն» ոչ կառավարական կազմակերպության կողմից կազմակերպված առցանց սեմինարի ընթացքում ելույթ ունենալիս:

Քենտի խոսքով` ադրբեջանական իշխանությունների կողմից դժգոհություն է հասունանում ռուս խաղաղապահների` Լեռնային Ղարաբաղում երկարատև տեղակայման հեռանկարի պատճառով:

Միևնույն ժամանակ պետքարտուղարության պաշտոնյան, բնութագրելով Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները, Ռուսաստանին մեղադրել է հակամարտությունը ձգձգելու մտադրության մեջ, ինչպես նաև մեջբերել է Վրաստանի ԱԳՆ տեղակալի (անունը չի նշվում) խոսքերը: Վերջինս նոյեմբերին հայտարարել էր, որ այդ իրավիճակում Վրաստանը գտնվել է 1998թ., ապա, նրա խոսքով, Ադրբեջանը հայտնվելու է այն իրավիճակում, որում հայտնվել է Վրաստանը 2008թ.:

Վրացի պաշտոնյան, Քենտի մեջբերմամբ, նաև ընդգծել է, որ Ադրբեջանն ի վերջո հայտնվելու է նույն վիճակում, որում ներկայումս Վրաստանն է:

Ջորջ Քենտի խոսքով` սա վատատեսական է, սակայն իրական պատկերն է, քանի որ Ռուսաստանը մանիպուլացնում է հակամարտությունը, թույլ չի տալիս, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանն «առաջ շարժվեն», չի ձգտում կարգավորել խնդիրը` դրանից իր համար շահավետ արդյունքները ստանալու:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021