Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության ռեկորդային թվով՝ 38 նոր դեպք է գրանցվել

Ուսումնական գործընթացը չհետաձգելու համար վարչապետ Գեորգի Գախարիան կարգադրել է ուժեղացնել հսկողությունը: Ավելի վաղ առողջապահության նախարարը հայտարարել էր, որ աշնանը պացիենտների թվի ամենօրյա վիճակագրությունն աճելու է:

Վրաստանում նախորդ օրը հաստատված կորոնավիրուսային վարակվածության դեպքերը՝ 38, ամռան ամիսներին գրանցված ռեկորդային թիվ են: Նրանցից 22-ը գրանցվել են Բաթումիում: Նախորդ օրն առողջացել է 17 մարդ:

Մինչ այդ օրական հաստատված դեպքերի ամենամեծ թիվը 17 էր, որը գրանցվել էր օգոստոսի սկզբին՝ Մեստիայի շրջանում: Այն հայտարարվել էր կարանտինային գոտի: Մինչ օրս ամենաբարձր ցուցանիշը Վրաստանում գրանցվել է ապրիլի 16-ին՝ վարակվածության 42 դեպք:

Մինչ օրս Վրաստանում լաբորատոր հետազոտությամբ արձանագրվել է Covid-19-ով վարակվածության 1548 դեպք: Առողջացածների ընդհանուր թիվը 1270 է: Մահացածների թիվը հասել է 19-ի: Մեկուսացված է 6059 քաղաքացի, բժիշկների հսկողության ներքո են գտնվում 239-ը:

Վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ թեև վարակվածության հաստատված նոր դեպքերի թիվը մեծ է, սակայն ուսումնական գործընթացի հետաձգման անհրաժեշտություն չկա: Սակայն, Գախարիայի խոսքով, անհրաժեշտ է մոբիլիզացնել կրթության և առողջապահության նախարարությունները: Դասընթացները Վրաստանում նախատեսված է վերսկել սեպտեմբերի 15-ից:

Վրաստանի վարչապետը համապատասխան մարմիններին կոչ է արել խստորեն հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանը՝ աշխատավայրում, ուսումնական հաստատություններում, տրանսպորտում, առևտրային կենտրոններում:

Ավելի վաղ Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն հայտարարել էր, որ աշնանը կորոնավիրուսային համաճարակի երկրորդ ալիք է սպասվում, և պացիենտների թվի ամենօրյա վիճակագրությունն աճելու է:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021