Սեպտեմբերի 2, 2020, 10:53
Խմբագրություն Hovhannisyan
209

Հայաստանում Covid-19-ով վարակվածության 197 նոր դեպք է հաստատվել

Կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվը հասել է 44075-ի: Նախորդ օրը վիրուսից մահացել է 3 մարդ, առողջացել են 275-ը: Փաստացի բուժում ստացողների թիվը Հանրապետությունում հասել է 4291-ի:

Դիմակ են բաժանում / © Երևանի քաղաքապետարան / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 884-ի: Նախորդ օրը մահացած պացիենտները եղել են 69 (տղամարդ), 63 (տղամարդ) և 72 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 269 է:

Առողջացածների թիվը հասել է 38631-ի: Նախորդ օրը կատարված թեստերից 2263-ը բացասական են եղել: Կատարված թեստերի ընդհանուր թիվը 209389 է:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն