Այսօրվանից Վրաստանում ընտանեկան բռնարարներն էլեկտրոնային ապարանջան են կրելու

Ընտանեկան բռնությունը Վրաստանում ամենատարածված հանցագործություններից է: Բռնարարներին վերահսկելու նպատակով նրանց հատուկ ապարանջան են ամրացնելու, որն ահազանգելու է, երբ հանցագործը մոտենա զոհին:

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել Վրաստանի Քրեական օրենսգրքի փոփոխությունները, որոնց համաձայն՝ ընտանեկան բռնության մեջ մեղադրվողները, ովքեր իրենց ընտանիքի անդամներին մոտենալու իրավունք չունեն, վերահսկվելու են էլեկտրոնային ապարանջանի միջոցով:

Ընտանիքի անդամներին մոտենալու արգելքներն ընտանեկան բռնության կանխման միջոցներից մեկն է: Այդ նպատակով ոստիկանությունը կանխարգելող կամ պաշտպանող հրամանագիր է տրամադրում, որն արգելում է բռնության զոհին մոտենալ որոշակի հեռավորության վրա:

Ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն՝ ընտանեկան բռնության մեջ մեղադրվողին հրամանագրի տրման դեպքում էլեկտրոնային ապարանջան են ամրացնում, որը համապատասխան ազդանշան է արձակում, երբ մեղադրվողն իր զոհին է մոտենում:

Ազդանշանն առհամարելու, ապարանջանը հանելու միջոցով սահմանափակումը խախտելու համար սահմանված է պատիժ՝ տուգանք, հանրօգուտ աշխատանք 180-240 ժամ կամ մինչև մեկ տարով ազատազրկում:

Զսպող հրամանագիրը Վրաստանում ընտանեկան բռնության կանխարգելման ամենատարածված միջոցն է: Հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը Վրաստանում տրամադրվել է նմանատիպ 5,3 հազար հրամանագիր: Նրանցից 3,8 հազարը տրամադրվել է տղամարդկանց, 761-ը՝ կանանց:

Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ ընտանեկան բռնության զոհ են դառնում հիմնականում 25 տարեկանից բարձր կանայք: Կես տարվա ընթացքում ընտանեկան բռնության հետևանքով տուժել է 4 հազար կին և 831 տղամարդ, մահացել է 11 մարդ, վնասվածքներ են ստացել 12-ը: Նույն ժամանակահատվածում հարուցվել է 2,6 հազար քրեական գործ:

2014թ.-ից ընտանեկան բռնությունը Վրաստանի ՔՕ-ում առանձին հոդվածում է ամրագրված: 2014թ. երկրում ընտանեկան բռնության պատճառով զոհվել է 14 մարդ, ինչից հետո այս դեպքով պատժաչափերը խստացնելու անհրաժեշտություն է առաջացել: Սակայն մինչ օրս ընտանեկան բռնությունը Վրաստանում շարունակում է մնալ ամենատարածված հանցագործությունը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021