Աֆղանստանից փախստականների անվերահսկելի հոսքի վտանգ կա

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Աֆղանստանից փախստականների անվերահսկելի հոսքի վտանգի մասին: Պատճառն այդ երկրում սպասվող սովն է, իսկ Աֆղանստանը չի կարող ինքնուրույն ապահովել սննդամթերքի, դեղորայքի ու բուժսպասարկման իր պահանջները:

Արտաքին գործերի ռուսական խորհրդի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովի խոսքով` Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով փախստականների հետ կապված իրավիճակը լրջորեն կսրվի, եթե այնտեղ սոցիալ-տնտեսական վիճակն արագորեն վատթարանա:

Կորտունովը հիշեցրել է, որ արդեն մի շարք միջազգային կազմակերպություններ կարծիք են հայտնել, որ Աֆղանստանում սով է սպասվում, հատկապես եթե միջազգային դոնորների կողմից այդ երկրին մարդասիրական աջակցության ցուցաբերումը հապաղի: Աֆղանստանը, ինչպես նշել է, չի կարող ինքնուրույն ապահովել սննդամթերքի, դեղորայքի ու բուժսպասարկման պահանջները: Այդ պատճառով փախստականների հետ կապված իրավիճակի սրումը Կորտունովը խիստ հավանական է համարել:

Արտաքին գործերի ռուսական խորհրդի ղեկավարի դիտարկմամբ` Աֆղանստանից փախստականներն ավանդաբար դեպի հյուսիս ու հարավ են շարժվում, սակայն չի բացառել, որ նրանք ներթափանցեն նաև Կենտրոնական Ասիա:

Աֆղան փախստականների համար, ընդհանրապես, հիմնական ուղղությունը Պակիստանն է եղել, որտեղ ներկայումս միլիոնավոր աֆղաններ են բնակվում: Շիա աֆղանների համար արտագաղթի միակ ուղղությունն Իրանն է: Փախստականների հոսքի մի մասը հասնում է Թուրքիա, որտեղ վերջին տարիներին շուրջ 300 հազար աֆղան է հաստատվել:

Ինչպես այլ տարածաշրջաններից, այնպես էլ Աֆղանստանից փախչողների համար ամենացանկալի ուղղությունը Եվրամիությունն է, որտեղ քաղաքական ապաստան ստանալու համար մոտ 630-650 հազար աֆղան է դիմել: Կորտունովի համոզմամբ` այս ցուցանիշներն առաջիկայում կարող են կտրուկ աճել:

Ինչ վերաբերում է Կենտրոնական Ասիային, Կորտունովի կարծիքով` Տաջիկստանի հետ սահմանը շարունակելու է հզորացվել նաև հետագայում: Նա հնարավոր է համարել սահմանի հատման փորձերը, որոնք կարող են շատանալ:

Հավելենք, որ ՌԴ ԱԳՆ-ն այսօր հայտարարել էր Աֆղանստանից փախստականների անվերահսկելի հոսքի վտանգի մասին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021