Իրանում անհանգիստ է. օդային տագնապ, կիբերհարձակումներ, կապի և հոսանքի խափանումներ

Իրանում կապի, էլեկտրաէներգիայի ու պետական կայքերի լրջագույն խափանումներ են: Հաղորդվում է Թեհրանի տարբեր հատվածներում և ԻՀՊԿ-ի օբյեկտներում հրդեհների մասին: Որոշ շրջաններում հնչել է նաև օդային տագնապի ազդանշանը: Չհաստատված տեղեկությունների համաձայն` իսրայելական F-35I կործանիչ է հայտնվել Իրանի տարածքում:

WarGonzo-ի տեղեկություններով` Իրանում կապի և էլեկտրաէներգիայի լուրջ խափանումներ են: Ոչ պաշտոնական աղբյուրները հայտում են Թեհրանի տարբեր հատվածներում և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օբյեկտներում հրդեհների մասին: Մայրաքաղաքում և որոշ այլ քաղաքներում հնչել է օդային տագնապի ազդանշան: Չհաստատված տեղեկությունների համաձայն` Թեհրանի վրա այդ պահին թռիչք է իրականացրել իսրայելական F-35I կործանիչը:

Հաղորդվում է նաև, որ խափանվել են նաև իրանական ատոմային կայանների և օդանավակայանների ինտերնետային ռեսուրսները: Խոսվում է կառավարական կայքերի վրա խոշոր կիբերհարձակումների մասին: Մասնավորապես` չեն գործում ոստիկանության և այլ ուժային կառույցների կայքերը:

Թեև ավելի վաղ հնչած օդային տագնապի վերաբերյալ իշխանությունները մեկնաբանություն են տարածել` նշելով տեխնիկական խնդիրը, սակայն փորձագետներն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ «հարձակումը» տարբեր ուղղություններով է` հոսանք, համացանց, հրդեհներ: Ընդ որում` կառավարական կայքերը փակվել են անմիջապես «տեխնիկական պատճառով» տեղի ունեցած օդային տագնապից հետո:

Հիշեցնենք, որ գիշերն Իրանի մայրաքաղաքում անհանգիստ է անցել. Թեհրանում օդային տագնապին նման ազդանշան է հնչել: Րոպեներ անց դադարել է: Տեղի իշխանությունները նշել են, որ անհանգստանալու պատճառ չկա. մայրաքաղաքի արևմտյան հատվածում կենտրոններից մեկի ազդանշանն է միացել տեխնիկական խնդիրների պատճառով:

Սակայն ավելի ուշ հաղորդվեց, որ Ստամբուլ-Թեհրան չվերթն իրականացնող թուրքական ինքնաթիռը Թեհրանում վայրէջք չի կատարել, այլ մի քանի պտույտ կատարելուց հետո ուղևորվել է Բաքու: Պաշտոնական վարկածը եղանակային վատ պայմաններն են: Ներկայումս նշվում է, որ հրդեհները մարված են, տեխնիկական խնդիրները կարգավորված են, սակայն ատոմային օբյեկտների և օդանավակայանների կայքերը դեռ չեն գործում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021