Այրվող շարժիչով Airbus-ը վայրէջք է կատարել եգիպտացորենի դաշտում. զոհեր չկան

Շարժիչի մեջ ճայեր են մտել: Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթի 234 ուղևորներից միայն 10-ն են ստացել թեթև վնասվածքներ:

Ուրալյան ավիաուղիներ ավիաընկերության A321 ինքնաթիռն այսօր առավոտյան Ժուկովսկու օդանավակայանից օդ բարձրանալուց հետո վթարային վայրէջք է կատարել Մերձմոսկվայում:

234 ուղևոր տեղափոխող օդանավն իրականացնում էր Մոսկվա Սիմֆերոպոլ չվերթը: Որոշակի բարձրության վրա ինքնաթիռը բախվել է ճայերի երամին, թռչունները ներթափանցել են շարժիչների մեջ: Վերջիններս անջատվել են, նրանցից մեկն այրվել է:

Այրվող շարժիչով ինքնաթիռը փակ անիվներով վայրէջք է կատարել Ռիբակի գյուղի հարևանությամբ գտնվող եգիպտացորենի դաշտում, օդանավակայանի թռիչքուղուց մոտ 1 կմ հեռավորության վրա: Ուղևորները տարհանվել են փչվող աստիճանով: Ինքնաթիռի ներսում հրդեհ չի բռնկվել:

Պատահարից հետևանքով տուժել է 10 ուղևոր, նրանցից 3-ը՝ երեխաներ: Տուժածները հոսպիտալացվել են: Հաղորդվում է, որ լուրջ վնասվածքներ չկան:

Մյուս ուղևորների ավտոբուսներով տեղափոխել են Ժուկովսկու օդանավակայան: Ուրալյան ավիաուղիները պահեստային ինքնաթիռ կուղարկի՝ չվերթն իրականացնելու համար:

Սվերդլովսկի նահանգապետն իր ինստագրամյան էջում օդանավի անձնակազմին և անձամբ հրամանատար Դամիր Յուսուպովին շնորհակալություն է հայտնել աներևակայելի հմտության և ուղևորների կյանքը փրկելու համար:

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել թռիչքների անվտանգության կանոնների խախտման առընչությամբ, իսկ Ուրալյան ավիաուղիների գլխավոր տնօրեն Սերգեյ Սկուրատովը նշել է, որ թռչունների հետ կապված նման երևույթը արտակարգ դեպք է, իսկ օդանավի անձնակազմը արտակարգ իրավիճակում գործել ճշգրիտ և ըստ հրահանգի:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021