ԱՄՆ Պետդեպը Թուրքիային ներառել է երեխա-զինվորների օգտագործող երկրների ցանկում

Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջին անդամ-պետությունն է, որը հայտնվել է այդ ցուցակում: Պատճառն Անկարայի կողմից այսպես կոչված «Սուլթան Մուրադի դիվիզիա» ահաբեկչական խմբավորմանը ցուցաբերվող աջակցությունն է, որի շարքերում կռվում են նաև երեխաներ:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Թուրքիային ներառել է այն երկրների շարքին, որոնք որպես զինվորներ օգտագործում են երեխաների: Դա պայմանավորված է Անկարայի կողմից այսպես կոչված «Սուլթան Մուրադի դիվիզիա» ահաբեկչական խմբավորմանը ցուցաբերվող աջակցությամբ, որը պատանի մարտիկների է օգտագործում Սիրիայի և Լիբիայի ռազմագործողություններում:

Ինչպես ընդգծվում է, Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջին անդամ-պետությունն է, որը հայտնվել է այդ ցուցակում:

Ամերիկյան գերատեսչությունը շեշտել է, որ թուրքական կառավարությունը չի բացահայտել երկրի ներսում մարդկանց առևտրով զբաղվողների զոհերին, չի պաշտպանել հարկադիր աշխատանքի զոհերի, միգրանտների, փախստականների կամ կացություն հայցողների շահերը:

Միևնույն ժամանակ` Թուրքիան չի ներառվել մարդկանց առևտրով զբաղվող երկրների շարքին: 2021թ.-ի դրությամբ այց ցանկում են Աֆղանստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան, Չինաստանը, Կուբան, Մյանման, Ռուսաստանը, Սիրիան, Թուրքմենստանը, Էրիթրեան և Հարավային Սուդանը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի զեկույցի համաձայն` ավելի քան 8 հազար երեխաներ օգտագործվել են 2020թ. հակամարտություններում` որպես զինվորներ: Հանցագործ երկրների շարքում առաջատարը Սոմալին է, ապա` Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Աֆղանստանը, Սիրիան և Եմենը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021