Արտակարգ դրությունը երկարաձգելու և դիմակ կրելը պարտադիր դարձնելու հարցերն են քննարկվում (upd.)

Հաղորդվում է, որ նման առաջարկ ներկայացրել է Առողջապահության նախարարը՝ նախազգուշացնելով սահմանափակումները հանելու դեպքում հնարավոր խնդիրների մասին:

Մամուլում տարածվող տեղեկությունների համաձայն՝ ՀՀ կառավարությունը քննարկում է երկրում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը։ Նշվում է, արտակարգ դրությունը երկարաձգելու առաջարկությամբ հանդես է եկել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ դիմելով վարչապետին ու արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանին։

Հաղորդվում է, որ, Թորոսյանի ներկայացմամբ, իրավիճակը դեռ վերահսկելի չէ. սահմանափակումները հանելու դեպքում կարող են այլ խնդիրներ ծագել։ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը, ըստ աղբյուրի, նշել է, որ հարցը քննարկումների փուլում է։ Տեղեկություններ են հաղորվում նաև, որ արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ որոշումը հնարավոր է ընդունվի մայիսի 14-ին՝ Կառավարության հերթական նիստում:

Թեև վերջնական որոշում դեռ առկա չէ, սակայն նշվում է նոր կանոնների հնարավոր սահմանման մասին: Մասնավորապես, հավանական է համարվում, որ պարտադիր դառնա տանից դուրս գալիս դիմակ կրելը: ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հայտնել է, որ այս հարցը ևս քննարկումների փուլում է. վերջնական որոշում կայացված չէ։

UPD 1. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քայլել է Երևանի Կենտրոնում՝ անձամբ դիտարկելու համաճարակային միջոցների և, մասնավորապես, սոցիալական հեռավորության պահպանումը: Կառավարության ղեկավարն ականատես է եղել, որ նշված կանոններն ըստ արժանվույն չեն պահպանվում:

Շրջայց Կենտրոնում / © Նիկոլ Փաշինյան

Քաղաքացիների հետ զրուցելիս Փաշինյանը նշել է, որ «արտակարգ դրությունը չշարունակելու տարբերակ չկա», բայց սահմանափակումներն աստիճանաբար ավելի են մեղմացվելու: Վարչապետի խոսքով՝ հավելյալ միջոցառումների հարցը (դիմակ կրելու և այլ) Կառավարությունում դեռևս քննարկվում է և որոշումներն ընդունվելու են ըստ արհրաժեշտության:

UPD 2. Ինչպես և ավելի վաղ հաղորդվել էր, Կառավարությունը որոշել է արտակարգ դրությունը երկարաձգել մեկ ամսով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԱԴ-ը երկարաձգելու մասին որոշումը պայմանավորված է նրանով, որ միայն այդ դեպքում է անհրաժեշտության դեպքում հնարավոր արգելափակել որևէ բնակավայր մուտքն ու ելքը:

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի, հետագա ռազմավարության եւ անելիքների, ապակենտրոն պայքարի տրամաբանության մասին / © Նիկոլ Փաշինյան

Վարչապետը նաև նշել է այն հիմնական կանոնները, որոնք պետք է պահպանել՝ սոցիալական հեռավորություն, շփում՝ դիմակների առկայության դեպքում, անձնական հիգիենա և ախտահանված պարագաներ: Այս կապակցությամբ սպասվում է Պարետի որոշումը, որին հավելյալ կանդրադառնանք:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021