Մայիսի 12, 2020, 10:02
Խմբագրություն Hovhannisyan
101

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 146 նոր դեպք

Մայիսի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3538-ի: Նախորդ օրը գրանցվել է կորոնավիրուսից մահացության 1 նոր դեպք, առողջացել են 71-ը:

Նմուշառում / © Ազատություն / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը Հայաստանում հասել է 47-ի: Նախորդ օրը գրանցվել է մեկ նոր դեպք. պացիենտը եղել է 82 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 19 է։

https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2637079276533185

Առողջացածների թիվը հասել է 1430-ի՝ վերջին 24 ժամում ավելանալով 71-ով:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն