«Ես բեռ չեմ». սոցցանցում ֆլեշմոբ է սկսվել՝ «Աերոֆլոտից» պահանջելով ընտանի կենդանիներին մարդասիրաբար փոխադրել

Ինքնաթիռում երկու կատուների մահանալուց հետո «Աերոֆլոտը» փոփոխություններ կատարելու պատրաստակամություն է հայտնել, բայց ամեն ինչում մեղադրել է օդանավակայանի բեռնափոխադրողներին:

Հունարի 24-ին ուղևոր Մաքսիմա Չումաչենկոն պատմել է «Աերոֆլոտ» ավիաընկերության իրականացրած Նյու Յորք-Սոֆիա չվերթի ինքնաթիռում մահացած իր երկու կատուների մասին: Երրորդը ողջ է մնացել, բայց ցրտահարվել է: Ուղևորը կենդանիներին հանձնել էր որպես բեռ. այդպիսին էր ընկերության պահանջը:

Կատուներից մեկը սատկել է ինքնաթիռում, մյուսը՝ անասնաբույժի մոտ: Մինչև հետազոտության արդյունքների հրապարակում Չումաչենկոն նշել է, որ Մոսկվայում փոխատեղման ժամանակ ուղևորներից մեկը տեսել է, որ կատուներին բեռնաթափման ժամանակ նետում են: Օդանավակայանում նա ստացել է կոտրված բեռը, մեկը նույնիսկ պարանով են կապել, որպեսզի չմասնատվի: «Աերոֆլոտը» հաստատել է տեղի ունեցածը, բայց մեղադրել է «Շերեմետևո Հենդլինգ» ընկերությանը, որն իրականացնում է բեռների հետ աշխատանքը:

Դրանից հետո ավիաընկերության սոցցանցը մի քանի օր ենթարկվել է օգտատերերի հարձակումներին: Նրանց խոսքով` բացասական մեկնաբանությունները հեռացվել են, բայց որոշ կարծիքներ հրապարակվել են: Instagram-ում ընկերության վերջին հրապարակման ներքո մեկնաբանություններն ավելի շատ են, քան էջում միջին քանակությունը: Մեծ մասը մահացած կատուներիմասին է:

«Աերոֆլոտի» ինստագրամյան էջի վերջին հրապարակումը / ©tjournal.ru

Twitter-ում դժգոհ օգտատերերին պատասխանել են միևնույն նախադասությամբ՝ «Մենք կիսում ենք ձեր մտահոգությունը»:

Ինչո՞ւ եք սպանել կատուներին, ո՞վ կպատժվի
Ընկերության կայքում նշված է, որ կենդանիների համար անհրաժեշտ ջերմաստիճանն ապահովված է. օգտատերը գրել է. «Այդ ինչպե՞ս են պահում ջերմաստիճանը, որ կատուները ցրտահարվել են»:
Օգտատերը դժգոհություն է հայտնել, որ բեռնափոխադրողներն են մեղադրվում:

Այդ ամենի ֆոնին համացանցում ուշադրություն են դարձրել Անաստասիա Շտեյնի հանրագրին՝ Change.org կայքում, որը հրապարակվել էր մինչ այս դեպքը: Նա այլ իրավիճակ էր նկարագրել՝ «Աերոֆլոտով» Պերմից Բեռլին ուղևորվելիս Մոսկվայում փոխատեղում իրականացնելիս պատահած:

Հանրագրի հեղինակի խոսքով՝ Գերմանիա ժամանելիս շանը չեն վերադարձրել. մոռացել էին Մոսկվայում: Ավիաընկերությունը չէր կարողացել օգնել աղջկան՝ ուղղորդելով դիմել բեռի որոնման ծառայություն: Անաստասիան նշել է, որ խոսքի մեջ ասել են՝ «Ձեր շունը մեզ համար ճամպրուկ է»: Շունը Բեռլին է վերադարձել տիրոջից 12 ժամ ուշ՝ «սոված և ծարավ»:

Բեռլինում ստիպված է եղել ինքնուրույն պարզել եղելությունը: Ավիաընկերության ծառայություններից ոչ մեկը տեղեկություն չի տրամադրել միջադեպի, շատ վիճակի և հնարավոր լուծումների վերաբերյալ:

Շտեյնն «Աերոֆլոտին» մի քանի պահանջներ է ներկայացրել՝ կենդանիների «մարդասիրական» տեղափոխման վերաբերյալ.

— Կենդանիների կարգավիճակը «բեռից» փոխարինել «հատուկ պահանջներով ուղևորի»,
— Հստակ պարզաբանել փոխադրողի պատասխանատվության տիրույթը, որպեսզի ավիաընկերությունը «մեղքը չգցի» այլ ծառայությունների վրա,
— Ստեղծել կենդանու գտնվելու վայրի և առողջական վիճակի ստուգման հասանելի համակարգ,
— Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը պետք է ստեղծի փոխադրման ժամանակ ավիաընկերությունների և օդանավակայանների կողմից կենդանիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի բոլոր նորմատիվների կատարման վերահսկման բաժանմունք:

Հանրագիրը երկու կատուների մահվան ֆոնին ստորագրել է 30 հազար մարդ: Իսկ «Ձեր կատուն մեզ համար ճամպրուկ է» արտահայտությունից ծնվել է #янечемодан (ես ճամպրուկ չեմ) հեշթեգը, որի ներքո ինստագրամյան օգտատերերը միացել են պահանջին: Երկրորդ հեշթեգը #янебагаж-ն էր (ես բեռ չեմ):

Երկու հեշթեգներով արդեն մի քանի հարյուր հրապարակում կա: Տերերը հաճախ կենդանիներին նկարում են ճամպրուկների, պայուսակների մեջ: Գլխավոր ուղերձը՝ «Ես բեռ (ճամպրուկ) չեմ, ես ուղևոր եմ»:

Այլ օգտատերեր հրապարակում են նկարներ, թե «ինչպես է պետք անել»: Այդ նկարներում կենդանիները տերերի հետ ուղևորների սրահում են:

«Աերոֆլոտի» պատասխանը

Հունվարի 26-ին ավիաընկերությունը հրապարակային արձագանքել է կոչերին և դժգոհությանը: Ընկերությունը հերթական անգամ շեշտել է, որ մեղավոր չէ տեղի ունեցածի համար: «Աերոֆլոտը» նշել է, որ պատասխանատվությունը կրում է Շերեմետևո օդանավակայանի բեռնափոխադրողները, քանի որ այդ ծառայությունը մատուցում է «Շերեմետևո Հենդլինգ» ընկերությունը:

Միևնույն ժամանակ «Աերոֆլոտը» հայտարարել է, որ հանդես է եկել բեռնախցիկում կենդանիների տեղափոխման կանոնների փոփոխման և կատարելագործման նախաձեռնությամբ: Ընկերությունը հատուկ հարթակ կստեղծի՝ ուղևորներից առաջարկներ ընդունելու և համակարգը մշակելու համար: Ընկերությունը կոչ է արել համբերատար լինել և միասին ձեռնարկել միջոցառումներ՝ նմանատիպ երևույթները չկրկնելու համար:

«Շերեմետևոն» պատասխանել էր դեռևս հունվարի 24-ին: Վաղօրոք համաձայնվելով «Աերոֆլոտի» նախաձեռնության հետ՝ հայտարարել էին, որ տեղի ունեցածի պատճառները կպարզվեն, իսկ մեղավոր աշխատակիցները կպատժվեն:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021