Հուսով եմ` խաղաղապահներն Արցախում ընդմիշտ կմնան. Սենատոր Ջաբարով

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի խոսքով` Հայաստանն ու Ադրբեջանը վաղ թե ուշ պետք է կարգավորեն հարաբերությունները և սկսեն բանակցություններ, իսկ ռուս խաղաղապահների ներկայությունը երաշխիք է ապագա հնարավոր արյունահեղությունների բացառման համար:

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Վլադիմիր Ջաբարով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` Մոսկվա կատարած այցի արդյունքների վերաբերյալ քննարկման ժամանակ անդրադարձել է տարածաշրջանային հարցերին, Արցախին, խաղաղապահներին, թուրք-ադրբեջանական գործողություններին վերաբերող մի շարք խնդիրների:

Ջաբարովը նշանակալից է համարել վերընտրված Փաշինյանի առաջին արտասահմանյան այցը հենց Մոսկվա` դա համարելով «բարի նշան»:

Սենատորի խոսքով` Հայաստանն ու Ադրբեջանը վաղ թե ուշ պետք է կարգավորեն հարաբերությունները և սկսեն բանակցություններ, վերականգնեն ցնցումների հետևանքները: Ռուս խաղաղապահների ներկայությունը, ինչպես նշել է, երաշխիք է ապագա հնարավոր արյունահեղությունների բացառման համար: Ջաբարովը նաև հույս է հայտնել, որ խաղաղապահներն Արցախում ընդմիշտ կմնան:

Ռուսաստանցի պաշտոնյան շեշտել է, որ ռուսական սահմանապահ ստորաբաժանումների տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին իրականացվում է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ, և ցանկացած սադրանք, նրա համոզմամբ, կանխվելու է:

Խոսելով Ադրբեջանի տարածքում ռազմաբազա տեղակայելու Էրդողանի մտադրության մասին` Ջաբարովը նշել է, որ Ռուսաստանն այդ որոշանը խիստ բացասաբար է վերաբերվում: Նրա խոսքով` Մոսկվան բոլոր հնարավորություններն ունի Անկարայի վրա ճնշում գործադրելու համար, իսկ Թուրքիային թշնամի, հանձին Ռուսաստանի, պետք չէ:

Ջաբարովը հիշեցրել է, որ Թուրքիան երբեք Ռուսաստանի դաշնակիցը չի եղել: Թուրքիայի աշխարհաքաղաքական հետաքրքրությունները, նրա գնահատմամբ, ոչ միշտ են համընկնում Ռուսաստանի և Կովկասում նրա դաշնակիցների շահերի հետ:

Ռազմագերիների մասին խոսելիս ռուսաստանցի պաշտոնյան ընդգծել է, որ Ադրբեջանը հայ ռազմագերիների հանձնումն արհեստականորեն ձգձգում է` նրանց հանցագործներ ներկայացնելով: Սակայն Ջաբարովը վստահեցրել է, որ ռուսական կողմը ներդնում է բոլոր ջանքերը` խնդրի լուծման նպատակով:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021