Մերձավոր Արևելքի 2030թ. քարտեզը` ըստ Ժիրինովսկու

Պակիստանն ու Աֆղանստանը կմիավորվեն Պուշտունիստան պետության մեջ: Իրանը կկործանվի. նրա տարածքում կառաջանան իրանական Ադրբեջան, Պարսկաստան, Թուրքմենստան և Բելուջիստան պետությունները: Թուրքիան կմասնատվի. Քուրդիստանը Դիարբեքիր մայրաքաղաքով կանկախանա, Հայաստանին կվերադարձվեն արևմտյան տարածքները, Հունաստանը կազատագրի Կիպրոսը և այլն:

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին համոզմունք է հայտնել, որ մինչև 2030թ. Մերձավոր Արևելքի քարտեզն էական փոփոխություններ կկրի:

Նրա խոսքով` Պակիստանն ու Աֆղանստանը կմիավորվեն, և կառաջանա Պուշտունիստան պետությունը: Մյուս բոլոր` ոչ պուշտունական ժողովուրդները դուրս կմղվեն դեպի Միջին Ասիա` Արևմուտք գաղթելու: Աֆղանական խարազները հարկադրված կլինեն փախչել դեպի Իրան, որտեղ իրենց կրոնակից շիաներն են:

Սակայն Իրանը, ռուս պատգամավորի կարծիքով, կործանվելու է: Հակաիրանական ուժերը կփորձեն նրա տարածքում ստեղծել իրանական Ադրբեջան, Պարսկաստան, Թուրքմենստան և Բելուջիստան: Երկրի մասնատման հետևանքով մեծ թվով փախստականներ կշարժվեն դեպի Կովկաս ու Թուրքմենստան: Մասնավորապես, ինչպես նշում է, իրանցի թուրքմենները կմիավորվեն Միջին Ասիայի իրենց ազգակիցների հետ, ինչը կարող է հակամարտությունների հանգեցնել:

Ժիրինովսկու համոզմամբ` Թուրքիայում ԱՄՆ-ի աջակցությամբ թուրքական, սիրիական, իրանական և իրաքյան քրդերը, որոնց թիվը շուրջ 40 մլն է, կմիավորվեն մեկ պետության շուրջ` ստեղծելով Քուրդիստան պետությունը` Դիարբեքիր մայրաքաղաքով: Այդ պահից սկսած, ինչպես նշում է, կսկսվի Թուրքիայի մասնատումը:

Ժիրինովսկին շեշտում է, որ դրանից հետո Եվրոպան Հայաստանին կաջակցի արևմտահայկական տարածքները վերադարձնելու հարցում (հիշեցնում է, որ այդ տարածքները դեռ Թուրքիայի կազմում են), Հունաստանը կազատագրի Կիպրոսն ու կհավակնի Իզմիրին: Բուլղարիան իր հերթին կփորձի վերադարձնել Թրակիան:

Իրաքի սուննիները, ՌԼԴԿ-ի առաջնորդի գնահատմամբ, կվերադառնան իշխանության և վերահսկողություն կհաստատեն հյուսիսային շրջանների նկատմամբ ու Բաղդադում, իսկ հարավային մասը հիմք կդառնա արաբական շիայական նոր պետության համար` Բասրա մայրաքաղաքով:

Ընգծում է, որ այդ փոփոխությունների գլխավոր շահառուն Իսրայելն է, որը գերակայություն է ունենալու այդ փոքր ու քայքայված պետությունների նկատմամբ:

Ժիրինովսկու համոզմամբ` Աֆղանստանից, Իրանից ու Թուրքիայից դուրս եկող մեծաթիվ փախստականները Միջին Ասիայում, այդ թվում` Հարավային Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Թուրքմենստանում, տևական քաղաքացիական պատերազմի պատճառ են դառնալու: Այդ երկրներն ունենալու են իրենց փախստականները, որոնք կձգտեն դեպի հյուսիս: Սակայն Ռուսաստանը, ինչպես պնդում է, թույլ չի տա մուտք գործել իր տարածք, ինչպես նաև` իր տարածքով դեպի Արևմուտք, Եվրոպա:

Վերջին հաշվով, Պետդումայի պատգամավորի կարծիքով, երկարատև քաղաքացիական պատերազմից հետո 2030թ. միջինասիական երկրների ղեկավարները դիմելու են Ռուսաստանին` խնդրելով ներառել իր կազմը, որպեսզի անվտանգությունն ապահովեն: Նրանք կխնդրեն Աֆղանստանի հետ ներկայիս սահմանի փոխարեն լինի ռուս-պուշտունիստական սահմանը:

Սակայն Ռուսաստանը, Ժիրինովսկու խոսքով, սպասողական դիրքորոշում կընդունի: Մի կողմից` կճանաչի Բելուջիստանի, Իրանական Ադրբեջանի, Պարսկաստանի և Քուրդիստանի անկախությունը: Նաև, ինչպես նշում է, Մոսկվան կհամաձայնի Հայաստանին իր արևմտյան տարածքները վերադարձնելուն, Կիպրոսի ազատագրմանը, Թրակիան Բուլղարիայի հետ վերամիավորմանը: Սակայն մյուս կողմից իր կազմը չի կարող ընդունել միջինասիական երկրներին` իրենց ավերված տնտեսությամբ, մեծաթիվ փախստականներով ու պատերազմ անցած սովահար բնակչությամբ: Ռուսաստանը միայն կամրապնդի առևտրատնտեսական հարաբերություններն այդ երկրների հետ` նրանցից գնելով տարատեսակ ապրանքներ: Առևտուրը Միջին Ասիայի երկրների համար կապահովի կենսական որոշակի մակարդակ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021