#Մերձավոր Արևելք

Հ. Թումանյան
2

ԱՄՆ-ը սահմանափակ հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող Իրանի Քեշմ կղզուն, հաղորդել է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների։ Նրանք գործողությունը բնութագրել են որպես պաշտպանական՝ նշելով, որ այն լայնածավալ մարտական գործողությունների վերսկսում չի նշանակում։

Հ. Թումանյան
4

Իսրայելում հոկտեմբերի 27-ի խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալներով՝ հիմնական դաշինքներից ոչ մեկը դեռ չի ապահովում մեծամասնություն։ Նախագահ Իսահակ Հերցոգը հոկտեմբերի 29-ին հայտնել է, որ պաշտոնական արդյունքներն ստանալուց հետո կհանդիպի Կնեսետի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին։

Հ. Թումանյան
5

Կատարի միջնորդներն Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ պատերազմն ավարտելու նոր նախագիծ, հոկտեմբերի 28-ին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով բանակցություններին իրազեկ պաշտոնյայի։ Ըստ նրա՝ Թեհրանի պատասխանը սպասվում է մինչև շաբաթվա վերջը։

Հ. Թումանյան
3

Իսրայելում հոկտեմբերի 27-ին մեկնարկել են Կնեսետի ընտրությունները՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումից ի վեր առաջին համապետական քվեարկությունը։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավոր մրցակիցը նախկին գլխավոր շտաբի պետ Գադի Էյզենկոտն է, սակայն կառավարության կազմը կարող է որոշվել միայն հետընտրական բանակցություններով։

Խմբագրություն
11,904

Պակիստանն ու Աֆղանստանը կմիավորվեն Պուշտունիստան պետության մեջ: Իրանը կկործանվի. նրա տարածքում կառաջանան իրանական Ադրբեջան, Պարսկաստան, Թուրքմենստան և Բելուջիստան պետությունները: Թուրքիան կմասնատվի. Քուրդիստանը Դիարբեքիր մայրաքաղաքով կանկախանա, Հայաստանին կվերադարձվեն արևմտյան տարածքները, Հունաստանը կազատագրի Կիպրոսը և այլն:

Խմբագրություն
1,043

ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի հետ անվտանգության ոլորտում համագործակցել ցանկացող մերձավորարևելյան երկրների ցանկությունը կարող է վտանգել նրանց ինքնիշխանությունը:

Խմբագրություն
267

Մաքգերկը Սիրիայում ԱՄՆ ռազմական ներկայության ակնառու կողմնակիցն էր: Նա հայտնի է նաև սիրիացի քրդերին աջակցության ցուցաբերմամբ: Համարվում է, որ հենց այդ համատեքստում նպաստել է թուրք-ամերիկյան հարաբերությունների վատացմանը` քննադատելով քրդերի նկատմամբ Անկարայի վարած քաղաքականությունը: