Հաստատված դեպքերն այսուհետ ըստ մարզերի կարելի է տեսնել

Հաղորդվել է, որ առաջիկայում վիճակագրությունը կտրամադրվի նաև ըստ վարչական շրջանների և համայնքների:

ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում, որտեղ մինչ օրս հրապարակվել է Հայաստանում կորոնավիրուսի տարածման վիճակագրությունը, տեղադրվել են նաև ցուցանիշներն՝ ըստ մարզերի:

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը հայտնել է, որ առաջիկայում վիճակագրությունը տրամադրվելու է ըստ վարչական շրջանների և համայնքների՝ տեղեկատվությունն առավել հասանելի դարձնելով:

Ինչպես երևում է ըստ մարզերի հրապարակված տվյալներից՝ ամենաշատ վարակվածները Երևանից են: Արմավիրի մարզը, որտեղ (Էջմիածին) խոշոր օջախներից մեկն էր, հետ է ընկել՝ զիջելով Կոտայքի և Արարատի մարզերին: Ընդհանուր պատկերը հետևյալն է.

— Երևան՝ 151,
— Կոտայք՝ 57,
— Արարատ՝ 56,
— Արմավիր՝ 52,
— Շիրակ՝ 5,
— Արագածոտն՝ 4,
— Լոռի՝ 2,
— Սյունիք՝ 2:

Հավելենք, որ Իտալիայից վերադարձածները, ովքեր արդեն 12 օր մեկուսացված են Դիլիջանում գտնվող վարժարանում, վաղը թեստավորում կանցնեն` պարզելու նրանց մեկուսացումը շարունակելու կամ դադարեցնելու անհրաժեշտությունը:

Այդ մասին հայտնել է նախարար Արսեն Թորոսյանը, ով այսօր այցելել է Կոտայքի և Տավուշի մարզերի մեկուսացվածների գտնվելու վայրերը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021