Ռուսաստանը հաստատել է, որ Ադրբեջանն արգելված կասետային զինատեսակներ է կիրառել

ՌԴ ԶՈՒ ինժեներային զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկին հայտարարել է, որ Ստեփանակերտում ականազերծման աշխատանքներ իրականացնելիս ռուս սակրավորները Մ-85 «Զանգակ» (М-85 Колокольчик) տեսակի կասետային ռումբեր են հայտնաբերել:

Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ինժեներային զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկին հայտարարել է, որ Ստեփանակերտում ականազերծման աշխատանքներ իրականացնելիս ռուս սակրավորները հայտնաբերել են Մ-85 «Զանգակ» (М-85 Колокольчик) տեսակի կասետային ռումբեր (արգելված զինատեսակ, խմբ.):

Ռուս գեներալը նշել է, որ սակրավորներն Արցախի տարածքում մեծ թվով զինամթերք ու չպայթած արկեր են հայտնաբերել, ականազերծել են հակամարտ կողմերի շփման գծի մերձդիրքային տարածքները:

Ստավիցկիի խոսքով` Լաչինի միջանցքի երկայնքով, ավտոմոբիլային կամուրջների տակ հայտնաբերվել են պայթեցման համար նախապատրաստված լիցքեր, որոնք չեզոքացվել են ռուսական սակրավոր ստորաբաժանումների կողմից:

WarGonzon-ն, հաստատելով ռուս գեներալի հայտարարությունը, նշել է, որ 5 սմ-անոց կասետային ռումբերը, որոնք Ադրբեջանը կիրառել է խաղաղ բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ, իրենց վտանգ են ներկայացնում հատկապես երեխաների համար:

Արցախյան 2-րդ պատերազմին տեղում ականատես եղած աղբյուրը նշում է, որ թե իրենց, թե օտարերկրյա ռազմական այլ փորձագետներ իրենց տեսանյութերով բազմիցս փաստել են Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանցիների կողմից արգելված զինատեսակների կիրառումը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021