Ադրբեջանում արձագանքել են Արցախում խաղաղապահների զորավարժություններին

Ադրբեջանցի օգտատերերը Ռուսաստանին մեղադրում են օկուպացիայի մեջ` պահանջելով «դուրս շպրտել, ինչպես շանը` մզկիթից»:

Ադրբեջանն Արցախում ռուս խաղաղապահների աշխատանքները «սևացնելու» հերթական առիթն են գտել: Այս անգամ ադրբեջանական կողմի մոտ հարցեր են առաջացել Արցախում ռուսական խաղաղապահ ստորաբաժանումների վարժանքների վերաբերյալ:

Հուլիսի 15-ին Լեռնային Ղարաբաղի զորավարժարանում ռուսական զորքերը մարտական պատրաստության վարժանքներ են իրականացրել, որոնց ներգրավվել է շուրջ 150 զինծառայող:

Հայտնի է, որ դրանք Արցախում ռուսական ստորաբաժանումների առաջին վարժանքները չեն: Նրանք իրենց պլանային միջոցառումներն են իրականացնում: Սակայն Բաքվի մոտ դրանց վերաբերյալ հարցերը հիմա են ծագել, երբ ադրբեջանական կողմը սկսեց հայկական կողմին մեղադրել Շուշիի դիրքերի ուղղությամբ կրակոցների համար:

Համարվում է, որ սադրանքները ձեռնտու են հատկապես Ադրբեջանին: Թուլացած Արցախն այս փուլում նոր էսկալացիայի կարիք չունի, իսկ Հայաստանը դուրս է բերել իր զորքերն այնտեղից: Մինչդեռ Բաքվի համար իրավիճակն այլ է. Ալիևը բավարարված չէ պատերազմի արդյունքներով և փնտրում է ռուսական զորքերը տարածաշրջանից դուրս բերելու առիթ: Մեղադրելով Հայաստանին` Ադրբեջանը հերթական անգամ մեղադրում է խաղաղապահներին` հող նախապատրաստելով հետագա ագրեսիայի համար:

Ավելին, հաշվի առնելով սոցցանցերի ադրբեջանական տիրույթի մեկնաբանությունները, արվում է եզրակացություն, թե ռուսական զորքերի դուրսբերումն Ալիևից պահանջում է ադրբեջանական հանրությունը:

Նշվում է, սակայն, որ չնայած ադրբեջանցի օգտատերերի` ռուսական կողմի հասցեին հնչող վիրավորանքներին, մի շարք ռուս փորձագետներ շարունակում են պաշտպանել ահաբեկչական պետության շահերը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021