Հայաստանը դուրս է բերում իր զորքերն Արցախից. աղբյուր

Հաղորդվում է, որ Արցախում մնալու են միայն այն ստորաբաժանումները, որոնք կազմված են տեղի բնակիչներից: Հայաստանի ժամկետային զինծառայողներին այլևս ծառայության չեն ուղարկելու Արցախ:

Bagramyan26 տելեգրամյան ալիքի հաղորդմամբ` Արցախի տարածքից Հայաստանի զինված ուժերի դուրսբերման մասին տեղեկությունները հաստատվում են: Այդ մասին ալիքը տեղեկացել է իր աղբյուրից` բարձրաստիճան պաշտոնյա է: Վերջինը հայտնել է, որ գործընթացն արդեն մեկնարկել է:

Հաղորդվում է, որ Արցախում մնալու են միայն այն ստորաբաժանումները, որոնք կազմված են տեղի բնակիչներից: Հայաստանի ժամկետային զինծառայողներին այլևս ծառայության չեն ուղարկելու Արցախ:

Միևնույն ժամանակ նշվում է, որ Արցախի բանակում կարող են ծառայության անցնել կամավորության սկզբում: Տարբերակներից մեկը պայմանագիր կնքելն ու Արցախում ծառայելն է:

Աղբյուրը եզրակացնում է, որ այդպիսով Արցախի անվտանգությունն առաջիկայում կախված է լինելու միայն ռուս խաղաղապահներից, տեղացիներից կազմված արցախյան բանակից, ինչպես նաև Հայաստանից մեկնած կամավորներից:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021