Categories: Օֆթոպ

Առողջության անվտանգության նոր վարկանիշում Հայաստանն առաջ է անցել ԱՄՆ-ից, Թուրքիայից, Ադրբեջանից

Հրապարակվել է Covid-19 կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում տարբեր երկրներում առողջության անվտանգության վարկանիշային աղյուսակը, որտեղ 72 երկրների շարքում Հայաստանը 28-րդն է:

Deep Knowledge Group կոնսորցիումը, որը մասնագիտացած է կենսաբանական և առողջապահական նախագծերում ներդրումների և գիտական հետազոտությունների ուղղությամբ, վարկանիշային աղյուսակ է հրապարակել, որտեղ գնահատվել է Covid-19 կորոնավիրուսային հիվանդության համաճարակի շրջանում տարբեր երկրներում առկա իրավիճակը:

Հաղորդվում է, որ տվյալները վերցված են բաց աղբյուրներից՝ Առողջապահական համաշխարհային կազմակերպության, Ջոնս Հոփքինսի համալսարանի, Լոնդոնի արքայական քոլեջի, ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակումներից:

Առողջության անվտանգության վարկանիշային աղյուսակում առաջին հորիզոնականում Իսրայելն է՝ 619 միավորով: Ընդհանրապես՝ առաջին տասնյակը հետևյալ պատկերն ունի.

1. Իսրայել,
2. Սինգապուր,
3. Նոր Զելանդիա,
4. Հոնկոնգ,
5. Թայվան,
6. Ճապոնիա,
7. Հունգարիա,
8. Ավստրիա,
9. Գերմանիա,
10. Հարավային Կորեա:

Հայաստանը 141,3 միավորով այս ցանկում 28-րդ հորիզոնականում է, Ռուսաստանը՝ 25-րդ (191,75 միավոր), ԱՄՆ-ն՝ 29-րդ (140 միավոր), Ուկրաինան՝ 64-րդ (46,4): Հայաստանը, ինչպես երևում է, առաջ է անցել նաև Թուրքիայից (49-րդ) ու Ադրբեջանից (65-րդ):

Նշենք, որ Իրանն ու Վրաստանն այս աղյուսակում նշված չեն: Աղյուսակի վերջին հորիզոնականներում են Հյուսիսային Մակեդոնիան, Բուլղարիան, Հնդկաստանը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021