Categories: Ֆոտոշարք

BMW-ն հսկայական «ռունգներով» կուպե է ներկայացրել

Ապրանքանիշային նոր դիզայնի առաջնեկ է դարձել վերջին սերնդի BMW 4 Series կուպեն: Սա բրենդի առաջին մեքենան է, որ ունի ռադիատորի հսկայական ճաղավանդակ:

BMW 4 Series-ի նոր սերունդն արդեն գաղտնազերծված է: Ավտոմեքենան, որի դիզայնն արված է ապրանքանիշի մյուս մոդելների և հատկապես ֆլագմանային կուպե 8 Series-ի ոճով, բրենդի առաջին մեքենան է, որ ունի ռադիատորի հսկայական ճաղավանդակ: «Ռունգներն» այնքան են աճել այնքան, որ շարժիչի ծածկից ձգվում են մինչև դիմային բախարգելի ստորին հատվածը:

BMW 4 Series / © BMW

Կուպեն ներկայացվել է երկու տարբերակով՝ բազային և գործառույթային M թերակշռմամբ: Դրանք տարբերվում են թափքի ձևավորմամբ: Նոր սերունդն ավելի երկար է, նախորդից ավելի լայն, մեծացված է անվահիմքը, ծանրության կենտրոնն ավելի ներքև է, իսկ առանցքային հավասարակշռումը կատարելագործվել է (50:50), ինչը, ինժեներների խոսքով՝ դրականորեն է ազդել կառավարման վրա:

BMW 4 Series / © BMW

BMW 4 Series-ը շուկա դուրս կգա ուժային ագրեգատների 4 տարբերակներով: Հաճախորդներին կառաջարկեն 420d 190 ուժային դիզելային տարբերակը, ինչպես նաև 3 բենզինայինները՝ 180 ուժային 420i, 258՝ 430i, 374՝ M440i՝ հիբրիդային բաղադրությամբ 11 ուժային 48 վոլտային մեկնարկիչ-գեներատորով: Բոլոր շարժիչներն ունենալու են 8-աստիճան ինքնաշխատ փոխանցման տուփ:

BMW 4 Series / © BMW

BMW 3 Series-ի համեմատ վերակարգավորված են կախոցը և ղեկային կառավարումը, ընդարձակված են անվածիրները, փոփոխված է դիմային առանցքի անվաբացքը, ներդրված են ղեկային կառավարման նոր տարրեր, իսկ գործառույթի տեսքով հասանելի են ադապտային կախոցը, հետին դիֆերենցիալի արգելափակումն էլեկտրոնային կառավարմամբ, հզորացված արգելակները և այլն:

BMW 4 Series / © BMW

Նոր BMW 4 Series-ը Եվրոպայում վաճառքի կհանվի 2020թ. աշնանից: Ռուսաստանում գները տատանվելու են 3 130 000-ից մինչև 4 550 000 ռուբլու սահմաններում՝ կախված տարբերակից:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021