Categories: Ֆոտոշարք

Ֆոտոշարք. Ռուսական բանակը «Տերմինատորների» առաջին սերիական խմբաքանակն է ստացել

«Տերմինատորը» տանկերի աջակցության ռազմական մեքենա է՝ նախատեսված հակառակորդի հակատանկային միջոցների, ամրաշինական կառույցների և կենդանի ուժի դեմ առավել արդյունավետ պայքարելու համար:

«Տերմինատորը» կարելի է համարել ամենաարտասովոր ռազմական մեքենաներից մեկը, որն արտադրվում է Ռուսաստանում: Չնայած տանկերի աջակցության ռազմական մեքենայի (ՏԱՌՄ) տարբեր գնահատականներին և ոչ միանշանակ հեռանկարներին, ՌԴ Պաշտպանության նախարարությունն ամեն դեպքում որոշել է գնել 2017թ. արտադրված մեքենաների խմբաքանակը: Եվ այժմ առաջին «Տերմինատորներն» են հանձնվել բանակին:

«Տերմինատորներ» / © ՌԴ ՊՆ

ՏԱՌՄ-ների վերաբերյալ պայմանագիրը ՌԴ ՊՆ-ի և «Ուրալվագոնզավոդի» միջև ստորագրվել է 2017թ. օգոստոսին՝ «Բանակ» համաժողովի շրջանակներում: Մատակարարումը նախատեսված էր դեռ 2018թ.: Ժամկետների տեղափոխության պատճառն, ըստ փորձագետների, հավելյալ կարգավորումների անհրաժեշտությունն է եղել:

«Տերմինատորներ» / © ՌԴ ՊՆ

«Տերմինատոր» ՏԱՌՄ-ը հանդիսանում է տանկային միավորման մաս: Կոնցեպցիայի համաձայն՝ մեքենաները թույլ են տալիս առավել արդյունավետ պայքարել հակառակորդի հակատանկային միջոցների, ամրաշինական կառույցների և կենդանի ուժի դեմ:

«Տերմինատոր» / © ՌԴ ՊՆ

Այդ նպատակով «Տերմինատորը» համալրված է տարատեսակ սպառազինությամբ՝ ներառյալ երկու 30 մմ-անոց հրանոթներով, 7,62 մմ-անոց գնդացրով, «Ատակա» հակատանկային կառավարվող հրթիռներով և երկու նռնականետով: Անձնակազմը 5 հոգի է: Մեքենայի մարտական մասը 48 տոննա է: Պաշտպանվածությամբ «Տերմինատորը» համեմատվում է Տ-90Ա-ի հետ, որի հիման վրա էլ ՏԱՌՄ-ը ստեղծվել է:

«Տերմինատոր» / © ՌԴ ՊՆ

Այստեսակ մեքենաների վրա աշխատանքները մեկնարկել են դեռևս ԽՍՀՄ ժամանակներից՝ 80-ականների սկզբներից: Արդյունքում մշակվել են տանկերի աջակցության ռազմական մեքենաների մի քանի սերունդներ:

«Տերմինատորներ» / © ՌԴ ՊՆ

«Տերմինատորի» անմիջական զարգացում է համարվում Տ-72 տանկի հիման վրա ստեղծված «Տերմինատոր-2»-ը: Նրա հիմնական տարբերությունն անձնակազմի կրճատումն է՝ դարձնելով 3: Մեքենայի մարտական մասը 44 տոննա է:

Ներկայումս ուսումնասիրվում է «Արմատայի» հիման վրա ՏԱՌՄ-ի ստեղծման հարցը: Առկա տվյալների համաձայն՝ այն կարող է ստանալ ավելի հզոր զինամթերք՝ ներառյալ 57 մմ-անոց հրանոթներ: Հեռանկարային օրինակը նաև կարող է այլ անուն ունենալ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021