Վիետնամում գրանցված Covid-19-ի նոր ենթատեսակը մյուսներից ավելի վտանգավոր չէ

Վերջին օրերին մամուլում տեղեկություններ են տարածվում, թե Վիետնամում կորոնավիրուսի նոր, ավելի վտանգավոր տեսակ է հայտնաբերվել: Սակայն այն մեզ ծանոթ տարատեսակից ոչնչով չի տարբերվում:

Վիետնամում կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի վերաբերյալ մամուլում տարածվող տեղեկություններն ուսումնասիրելով հանգում ենք նրան, որ որոշ լրատվամիջոցներ խուճապ են տարածում՝ հաղորդելով, որ դա կորոնավիրուսի նոր, ավելի վտանգավոր տարատեսակ է կամ վիետնամական ջունգլիներում ծագած մահացու այլ վարակ, որը (վերջապես) կսպանի ողջ մարդկությանը:

Սակայն իրականում ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել. Վիետնամում վիրուսի նոր բռնկում է տեղի ունեցել, ինչպես և եղել է տարբեր երկրների դեպքում: Դեռևս 15 դեպք է հաստատվել, սակայն վարակվածները մեկը մյուսի հետ կապված չեն, նույն վայրում չեն կամ միևնույն միջոցառման մասնակիցներ չեն: Ակնհայտ է, որ երկրում վիրուսը տարածվում է՝ ունենալով վարակի բազմաթիվ շղթաներ, որոնք մինչ այդ չեն նկատվել (հիշեցնենք, որ Covid-19-ի դեպքերի 80%-ն առանց ախտանշանների կամ թեթև է ընթանում):

Նշենք, որ կորոնավիրուսի առաջին բռնկման դեպքում Վիետնամը կարողացել էր հաջողությամբ հաղթահարել դժվարությունները. սահմանները փակվել էին մինչև վարակվածության առաջին դեպքի հաստատումը, կարանտին էին մտցրել: Դրանից հետո իշխանությունները կարողացել են հայտնաբերել վարակվածների մեծ մասին, մեկուսացնել՝ կանխելով վարակի լայն տարածումը: Դրա շնորհիվ՝ մինչ այս նոր դեպքերի գրանցումը շուրջ 100 օր Վիետնամում վարակվածության դեպք չի հայտնաբերվել:

Ինչ վերաբերում է «նոր տարատեսակին», ապա նշենք, որ այս կորոնավիրուսը Վիետնամում դեռ չէր գրանցվել: Այնտեղ կային 5 ենթատեսակներ, այժմ հայտնվել է նաև 6-րդը. սա բերովի դեպք է: Սակայն ոչ մի ավելի վտանգավորության կամ մահացության բարձր ցուցանիշի մասին խոսք չկա: Ընդհանրապես՝ աշխարհում գրանցված տարբեր ենթատեսակներից ոչ մեկի դեպքում ֆենտիպային երևույթներ են նկատվել: Այսինքն, թեև ենթատեսակները տարբերվում են միմյանցից մոտացիաներով, սակայն նույն ազդեցությունն ունեն:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021