Հուլիսի 29, 2020, 10:56
Խմբագրություն Hovhannisyan
289

Covid-19-ով վարակվածության 308 նոր դեպք է հաստատվել

Հայաստանում նախորդ օրը կորոնավիրուսից մահացել է 4 մարդ, առողջացել են 467-ը: Փաստացի բուժում ստացողների թիվը 9165 է:

Դուրսգրում Սբ.Գր.Լուսավորիչ ԲԿ-ից / © Hetq / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվը Հանրապետությունում հասել է 37937-ի: Առողջացածների թիվը դարձել է 27824՝ նախորդ օրն ավելանալով 467-ով:

Covid-19-ից մահացածների թիվը Հայաստանում հասել է 723-ի: Վերջին 24 ժամում մահացած պացիենտները եղել են 83 (կին), 64 (կին), 84 (տղամարդ) և 68 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Հաղորդվում է, որ վարակվածների շրջանում այլ հիվանդության պատճառով մահացել է 2 մարդ: Այսպիսի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 225-ի:

Նախորդ օրը կատարված թեստերից 1545-ը բացասական են եղել: Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 160380 թեստավորում:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն