Փորձագետ. սկզբնական փուլի՝ դիմակների անարդյունավետության մասին կոչերում իշխանություններն այնքան էլ մեղավոր չեն

Ամիսներ առաջ իշխանությունները նշում էին, որ դիմակների կարիք չկա, իսկ հիմա պնդում են դրա անհրաժեշտության մասին: Իշխանությունները, այդ թվում` Հայաստանի, այդ հարցում իսկապես մեղք չունեին. ամեն ինչ կատարվել է CDC-ի և ԱՀԿ-ի ցուցումներով:

Դեռևս փետրվարի վերջերին և մարտի սկզբներին, երբ կորոնավիրուսն արագ տեմպերով տարածվում էր աշխարհով մեկ, բուռն քննարկվում էր դիմակներ կրելու հարցը: Մասնագետներն այդ օրերին հորդորում էին փողոցներում և բաց տարածքներում դիմակներ չկրել, քանի որ դրանք այդ պայմաններում արդյունավետ չեն:

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նույնպես այդ շրջանում նշում էր, որ դիմակներ պետք է կրեն ախտանշաններ ունեցող անձինք, հիվանդների հետ աշխատող բժիշկներն ու խնամողները: Նախարարը նաև հորդորում էր չսպառել դեղատներում առկա դիմակները, քանի որ դրանք կարող են անհրաժեշտ լինել բուժանձնակազմի համար: Չնայած դրան՝ Հանրապետությունում և գրեթե մյուս բոլոր երկրներում առաջացավ դիմակի պակասորդ:

Ամիսներ առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և առողջապահական այլ կազմակերպություններ կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շարքում սովորական քաղաքացիների կողմից դիմակ կրելը կարևոր պայման չէին համարում: Սակայն ներկայումս իրավիճակը փոխվել է. դիմակը կարող է կյանքեր փրկել:

Մայիսի 25-ից Հայաստանում պարտադիր պայման է դարձել առևտուր անելիս, կանգառում, մեքենայում, փակ տարածքում դիմակ կրելը (հանրային տրանսպորտում այդ պահանջը մայիսի 18-ից է գործում): Իսկ դիմակի պակաս Հայաստանն այսօր չունի. բացի այն, որ մեծածավալ արտադրություն է մեկնարկել, հնարավոր է տան պայմաններում պատրաստել՝ չգնելով համեմատաբար թանկարժեքը: Ի դեպ՝ դիմակ չկրելու համար սահմանված տուգանքը 10 հազար դրամ է:

Եթե նախկինում սովորական դիմակները համարվում էին անօգուտ, ապա այժմ առողջապահական միջազգային կազմակերպություններն ու հետազոտողները նշում են, որ օդակաթիլային ճանապարհով տարածվող կորոնավիրուսից պաշտպանվելու հարցում այն բավականին արդյունավետ է: Ռուսական գիտական հանրահայտ պարբերականներից Naked Science-ի գլխավոր խմբագիր Ռուսլան Մարտիրոսյանի խոսքով՝ դիմակների և՛ անարդյունավետության, և՛ անհրաժեշտության մասին հայտարարությունների սկզբնաղբյուրն ԱՀԿ-ն է, և որ չպետք է շատ մեղադրել Թորոսյանին:

Ինչպես ՀՀ առողջապահության նախարարը, այնպես էլ, օրինակ, ամերիկացի մասնագետները, նշել են, որ նախկինում դիմակների սահմանափակ քանակն է եղել դրանց անարդյունավետության մասին հայտարարությունների պատճառը, սակայն ներկայումս այդ բացը լրացվում է, և նպատակահարմար է, որ բնակչությունը, բացի սոցիալական հեռավորությունից, ձեռքերը պարբերաբար լվանալուց, նաև դեմքը ծածկի:

Բազմաթիվ քաղաքացիներ, օգտատերեր դիմակներ կրելու վերաբերյալ որոշումներից հետո մատնանշում էին նախարարի խոսքերը՝ փետրվար-մարտ ամիսների՝ անհիմն համարելով ներկայիս պահանջը: Սակայն, ինչպես տեսնում ենք, բազմաթիվ հայտարարություններ հնչել են ԱՀԿ-ի, ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման կենտրոնի (CDC) և առողջապահական այլ կառույցների ցուցումների վրա հիմնվելով: Ուստի իշխանություններին տարաբնույթ հայտարարությունների մեջ մեղադրելն այնքան էլ տեղին չէ՝ հաշվի առնելով նաև Covid-19-ի առանձնահատկությունները:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021