Երբ Արծրուն Հովհաննիսյանը կատակում է…

Առանձնացրել ենք ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հումորային գրառումները, որոնք մեծ ոգևորություն են առաջացրել օգտատերերի մոտ:

«Վազեք վազեք առողջության համար լավ է»,- գրում է Արծրուն Հովհաննիսյանը՝ Մատաղիսի մատույցներից ադրբեջանցիների փախուստը փաստող տեսանյութը մեկնաբանելիս: Իսկ ընդհանրապես՝ Հովհաննիսյանի կատակներն առավել մեծ տարածում են գտել հետևյալները.

Ջաբրայիլի «ազատագրման» մասին

Իլհամ Ալիևը և ադրբեջանական վերնախավը հայտարարել են «Ջաբրայիլն ազատագրելու» մասին: Դրան ի պատասխան՝ Արծրուն Հովհաննիսյանը կատակում է.

«Կարող է սրան Էրդողանը տնային կալանք է տվել՞ ու խաբում են»:

Հովհաննիսյանն Ալիևի անունը վերջնականապես կնքեց «Իլյուշ».

«Իլյուշ բա ամոթ չի՞, մեծ տղա ես
Գրել ջնջելս նորից գրելս որն է՞՞՞»

Բանն այն է, որ Ադրբեջանի նախագահը մի քանի անգամ հեռացրել-խմբագրել էր Ջաբրայիլի (հայերեն՝ Ջրական) վերաբերյալ գրառումը:

«Իլյուշ հիմա էլ Ջեբրայիլ ես «հասել» փաստորեն։ Սուտը գեացինտի բաժին դառնա, պաչպչոցին ուժի մեջ է՞՞՞՞»

«Պաչպչոցին», ի դեպ, Մեհրիբան Ալիևայի խոստումն էր՝ «ազատագրելուց հետո սուրբ հողը համբուրելու մասին»:

Մատաղիսի «ազատագրման» մասին

Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր Մատաղիսն «ազատագրելու» մասին, որը, ինչպես հաղորդվել է, կեղծ տեղեկություն էր: Ավելի ուշ հրապարակվեց տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները փախուստի դիմում Մատաղիսի մոտակայքից: Այդ կապակցությամբ Արծրունը գրում է.

«Իլյուշ, իսկ մի քանի րոպեից այն մասին թէ ինչպես է զորքդ Մատաղիսի մուտքը «տոնում»»։

Մատաղիսն «ազատագրելու» վերաբերյալ ապացույցներ Ադրբեջանի նախագահն այդպես էլ չներկայացրեց:

«Մեկդ Իլյուշին ասեք, բա խի՞ Մատաղիս չի այցելում։
Հա մեկ էլ են հող պաչողին էլ կարա տանի հետը»։

Առգրավված տեխնիկան ու Հովհաննիսյանի «ադրբեջաներենը»

«Գյուզալլար բետեեռլար բիզիմդիր»։

«Իլյուշը հիմա կատաղած է։ Այսքան էլ լավ կերակրում է, բայց ապերախտները մեկ է չեն կռվում»։

Արդիական դարձած բառը՝ «Զգետնել»

«Զգետնումը շարունակվում է, ևս երկու ԱԹՍ»։

«Սրանք գիտեին` օդուժը ամեն մեկի խելքի բանն է։ Մտածում էին` ամերիկյան «էքշն» է։ Օդուժը թթու է….»

«Լավ էլիիիի։ Չհասցրի գրեմ 2 դառավ 3 ինքնաթիռ»։

«Վայ քու, չէ լուրջ տղեք հավեսի ե՞ք ընկել։ Ջանդակները ջոկ ջոկ դրեք։ ԱԹՍ-ն առանձին, ուղղաթիռն առանձին, ինքնաթիռն առանձին»։

«Ախպերներ կամաց խփեք հասցնեմ հաշվեմ»։

«Ադրբեջանական Միջոցների զգետնելը հին հայկական ազգային ավանդույթ է։ Շուտով մանրամասները»։

«Եվս մեկ ուղղաթիռ ենք զգետնել»:

«Նորից ԱԹՍ զգետնեցինք…»

Հիշեցնենք, որ զգետնելու վերաբերյալ քննարկումները սկսվեցին այն ժամանակ, երբ հայկական զինուժը մեկը մյուսի հետևից սկսեց խոցել հակառակորդի օդուժը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021