Անսպասելի 8 կանոններ, որոնց պետք է հետևել այլ երկրներում սեղանի շուրջ նստելիս

Այն, ինչ մենք սովորական ենք համարում և նույնիսկ՝ ճիշտ, օտար երկրներում կարող է համարվել էթիկայի խախտում կամ անհարգալից վերաբերմունք տանտիրոջ կամ խոհարարի նկատմամբ:

Սովորաբար մենք հյուրերին մատուցում ենք լի բաժակով թեյ, ճաշկերույթի ժամանակ մակարոնը փաթաթում ենք պատառաքաղի վրա և առանց ամոթի աղ ու պղպեղ ենք լցնում, աղամանն ու պղպեղամանը միշտ սեղանին են՝ տանը, սրճարանում, ռեստորանում:

Ստորև ներկայացնում ենք, թե ինչ տարօրինակ ավանդույթներ կան աշխարում՝ սննդի վերաբերյալ, որոնց կարող ենք բախվել՝ ճանապարհորդելիս:

1. Կես բաժակ թեյ՝ Դուբայում և Ղազախստանում, միայն ցանկալի հյուրերի համար

Դուբայում և Ղազախստանում ցանկալի հյուրերի համար թեյը կես բաժակ են լցնում: Այդպիսով տանտերը հաճելի շփման միջավայր է ստեղծում՝ կամաց-կամաց տաք ըմպելիք ավելացնելով:

Եթե թեյը լի է լցված, ապա գնալու ժամանակն է / © Depositphotos

Եթե ձեզ լի բաժակ են մատուցել, ապա դրանով ցանկանում են հասկացնել, որ գնալու ժամանակն է:

2. Մաքուր թեյնիկ՝ առանց «հոգու». Չինաստան

Չինաստանում, ավանդույթի համաձայն, թեյնիկը մաքրող միջոցներով չեն լվանում: Այն կամ փայլեցնում են եռացնելուց հետո կամ մաքրության համար շաքար են օգտագործում: Առաջացած շերտը (փառ) համարվում է «թեյի հոգի», ուստի այն ոչնչացնելը քիմիական միջոցներով սխալ է համարվում:

3. Պանիր խնդրելն Իտալիայում՝ վիրավորանք խոհարարին

Դժվար է պատկերացնել պիցցան առանց համեղ պանրի: Սակայն որքան էլ իտալացիները սիրում են այդ սնունդատեսակը, միևնույն է՝ այդ երկրում ընդունված չէ խնդրել պանրի հավելում:

Պանրի հավելում խնդրել չի կարելի / © Depositphotos

Դա կարող է վիրավորել խոհարարին. հավելյալ պանիր խնդրելու դեպքում կնշանակի, որ նրա պատրաստած ուտեստը ձեզ դուր չի եկել և ցանկանում եք այն փոփոխել:

4. Աղ ու պղպեղ մի խնդրեք Պորտուգալիայում և Եգիպտոսում

Աղամանի ու պղպեղամանի առկայությունը սեղանին մեզ համար սովորական երևույթ է: Սակայն եթե Եգիպտոսում և Պորտուգալիայում խնդրեք աղ ու պղպեղ, ապա կարող են ձեզանից խիստ նեղանալ: Դրանով դուք կարծես շեշտում եք, որ խոհարարն աղն ու պղպեղը տեղին չի արել:

5. Թայլանդում պատառաքաղից մի օգտվեք

Պատառաքաղը սովորական պարագա է սեղանին, որի օգնությամբ ուտում ենք մակարոնեղեն, կարտոֆիլ և բազմաթիվ այլ ուտեստներ: Սակայն Թայլանդում դա կարող է դիտվել որպես վատ վերաբերմունք:

Պատառաքաղ՝ միայն գդալի վրա տեղափոխելու նպատակով / © Depositphotos

Այնտեղ կարելի է պատառաքաղից օգտվել և կշտամբանքի չենթարկվել միայն այն դեպքում, երբ պատառաքաղի օգնությամբ ուտելիքն ափսեից կտեղափոխեք գդալի վրա, որով և կուտեք:

6. Չինաստան. հավանեցի՞ք, մինչև վերջ մի կերեք

Սովորաբար, երբ սնունդը մեզ դուր է գալիս, փորձում ենք այն ուտել մինչև վերջ՝ դրանով հայտնել դրական կարծիք: Չինաստանում այդպիսի դրսևորումը կարող է որոշ խնդիրներ առաջացնել: Այնտեղ ճաշկերույթից հետո դատարկ ափսեները նշանակում են, որ հյուրերը սոված են մնացել, տանտերը ժլատություն է արել և անհրաժեշտ կերպ չի կերակրել:

Եթե համեղ է, ափսեն չպետք է դատարկել / © Depositphotos

Այնպես որ, եթե ցանկանում եք գովեստ հղել տանտիրոջը կամ խոհարարին, պետք է ափսեում մի փոքր թողնել, որքան էլ այն համեղ լինի:

7. Անգլավայել թեյախմություն՝ Մեծ Բրիտանիայում

Այն մասին, որ անգլիացիների մոտ սովորույթ է 17 ժամ թեյ խմելը, շատերը գիտեն: Սակայն ոչ բոլորին է հայտնի, թե հատկապես ինչպես են բրիտանացիներն ըմպում թեյը: Նախ՝ նրանք հաճախ կաթ են ավելացնում: Երկրորդ՝ նախընտրում են սառը թեյ (ավելացվում է սառը կաթ): Եվ վերջապես՝ անգլիացիները փորձում են թեյն այնպես խառնել, որ գդալը բաժաին չդիպչի և ձայն չարձակի:

8. Ճապոնիա. սննդի փայտիկների հետ՝ զգույշ վարվել

Եթե այցելեք Ճապոնիա, ոչ մի դեպքում սննդի փակտիկներն ուտելիքի մեջ ուղղահայաց մի տեղադրեք: Ավանդույթի համաձայն՝ այդպես վարվում են միայն հուղարկավորության արարողությունների ժամանակ: Իսկ ռեստորանում այդպիսի վարքը կարող է վիրավորել հաստատության ղեկավարին:

Ձախ կողմում՝ կարելի է, աջ կողմում՝ չի կարելի / © Depositphotos

Այդ նույն պատճառով չի կարելի ուտելիքը փայտիկներով փոխանցել: Սգո արարողությունների ժամանակ դրանք օգտագործում են դիակիզման պարագայում՝ ոսկորները փոխանցելու համար:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021