Ո՞ւմ ֆեյքերն են իրականում բացահայտվել՝ Փաշինյանի՞, թե՞ Քոչարյանի (upd.)

Սոցցանցերում տեսանյութեր են տարածվում, որտեղ մի խումբ կանայք «ֆեյքերի բուծարան» են բացահայտում՝ պնդելով, թե նրանք Փաշինյանի ֆեյքերն են: Օգտատերերի մի մասը համակարծիք է նրանց հետ, մյուս մասը համոզված է, որ իրականում Քոչարյանինն են: Մենք փորձեցինք պարզել, թե ինչով են զբաղված գրասենյակի աշխատակիցները:

Սոցցանցերում տեսանյութեր են տարածվում, որոնցում երևում է, թե ինչպես են մի խումբ քաղաքացիներ, պրոֆեսիոնալ տեսախցիկները ձեռքներին, ներխուժում երևանյան գրասենյակներից մեկը՝ այնտեղ «հայտնաբերելով ֆեյքերի բուծարանի»: Գրասենյակ մուտք գործած կանայք պնդում են, թե ներսում համակարգիչների մոտ աշխատողները Փաշինյանի (ըստ նրանց՝ նաև Սորոսի) ֆեյքերն են և մեղադրում են «զոհվածների հարազատներին վիրավորելու մեջ»:

Նույն տեսանյութերի վերաբերյալ հակադարձ կարծիքների համաձայն՝ գրասենյակի աշխատակիցներն իրականում քոչարյանական ֆեյքերն են: Կա նաև տեսակետ, թե հենց Քոչարյանի կողմնակիցներն են կազմակերպել այս ներխուժումը՝ իրենց իսկ ֆեյքերին փաշինյանական ներկայացնելով:

Մենք փորձեցինք պարզել, թե իրականում ինչով են զբաղված մի խումբ աղջիկները: Այսպես, ի սկզբանե աչք է զարնում, որ անմիջապես մուտքի պահին, երբ աշխատակիցները դեռ չէին հասցնի փոխել համակարգիչների էկրանների բովանդակությունը, այնտեղ Ֆեյսբուք կամ այլ սոցցանց բացված չէ. աշխատանքային ինչ-որ ծրագիր է:

Համակարգիչների էկրաններին սոցցանցեր բացված չեն:

Այնուհետև դռների վրա ИНГО АРМЕНИЯ գրառումն է երևում: Ավելի ուշադիր զննելու դեպքում ակնհայտ է դառնում, որ իսկապես աշխատանքային գործընթաց է, որը վերաբերում է ապահովագրական գործունեությանը, այդ թվում՝ ԱՊՊԱ պայմանագրեր, կնիքներ և այլն:

Ընկերության անվանումը՝ դռան վրա:
1, 2 — ԱՊՊԱ պայմանագրեր, 3 — կնիք:
ԱՊՊԱ պայմանագիր:
ԱՊՊԱ պայմանագրեր (նշված հատվածում երևում է՝ ИНГО АРМЕНИЯ):
ԱՊՊԱ պայմանագրեր (նշված հատվածում երևում է՝ ИНГО АРМЕНИЯ և պայմանագրի տվյալներ):
Փաթեթ՝ ИНГОАРМЕНИЯ:
Ապահովագրական ուղեցույց:

Վերջում որպես պատասխանատու հանդես է գալիս Արշակ Ղազարյան անունով ներկայացող տղամարդը՝ նույնպես պնդելով, որ գրասենյակը Ինգո Արմենիայինն է, իսկ ինքն ընկերության փոխտնօրենը: Մենք դա էլ ճշտեցինք.

Պատասխանատուն ներխուժածներին դուրս է հրավիրում:
Արշակ Ղազարյանը Ինգո Արմենիայի փոխտնօրենն է:

Ամփոփելով՝ նշենք, որ փաստացի գրասենյակում ԱՊՊԱ պայմանագրեր են կնքվում, սակայն չի բացառվում, որ աշխատակիցներն աշխատանքի ընթացքում զբաղվեն «ֆեյքային գործունեությամբ»:

Հավելենք, որ փոխտնօրեն Ղազարյանը գրասենյակ ներխուժածներից պահանջեց նշել, թե որ աշխատակիցներն են «ֆեյքերով զբաղվում»: Ներխուժած կանայք, չներկայացնելով ոչ մի փաստ, հեռացան գրասենյակից:

UPD. Ինգո Արմենիա ընկերությունը գրավոր հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ անհայտ անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու համար: ԱՓԲԸ-ի հայտարարության համաձայն՝ գրասենյակը հանդիսանում է Ընկերության սեփականությունը և այնտեղ բացառապես ծավալվում է ապահովագրական գործունեություն:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021