2,925

Առաջարկս ուժի մեջ է մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը, ժամը` 18։00. Սմբատ Գոգյանի բաց նամակը Կառավարությանը

«Նախաձեռնությունը սկսելու դեպքում խոստանում եմ 2021թ. հոկտեմբերի 1-ից եղած ամբողջ համակարգը փոխանցել ցանկացած պետական հիմնադրամի կամ կազմակերպության։ Բայց պետք է ինձ ազատեք ցանկացած տիպի բյուրոկրատական քաշքշուկներից». Սմբատ Գոգյան:

Սմբատ Գոգյանը
Սմբատ Գոգյանը / © Ashkhen Arakelyan / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը, ով բազմիցս բարձրաձայնել էր գիտակրթական համակարգում առկա խնդիրների և որոշ պաշտոնյաների անգործության մասին, բաց նամակ է հղել Կառավարությանը: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Բաց նամակ Կառավարությանը.

Կրթության և գիտության կառավարումը ձախողված է։ Կրթության կազմակերպման ամբողջ բեռը դրված է մեկ փոխնախարարի ուսերին։ Փոխնախարարի, ով քաղաքական թիմի անդամ չէ։ Նրա հետ բեռը պետք է կիսեր նաև նախարարն ու Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, սակայն կարծես թե այդ կենտրոնը ծաղրում է և՛ նախարարին, և՛ հանրակրթության մասնակիցներին։

Այս ծանր ժամանակներում ՃԿՈՒՆ կրթական համակարգի փոխարեն պետք է մտածենք ԷՖԵԿՏԻՎ համակարգի մասին։ Ուստի, քաղաքական կամքի և աջակցության դեպքում խոստանում եմ կյանքի կոչել հետևյալը.

ա) Յուրաքանչյուր դասարանի համար ստեղծել 1-2 համապետական ուսումնական պլան, որոնցով կառաջնորդվեն բոլոր հանրակրթական դպրոցները։

բ) Յուրաքանչյուր առարկայի յուրաքանչյուր դասի վերաբերյալ ստեղծել մեկական ՈՐԱԿՅԱԼ վիդեո դաս՝ համապատասխան տնային առաջադրդանքներով և առաջադրանքների ամփոփումով։ Վիդեոդասերին մասնակցելու են սակավաթիվ քանակությամբ աշակերտներ։

գ) Մարզպետարաններն ու համայնքային կենտրոններն իրենց տարածաշրջանի բոլոր աշակերտներին ապահովեն պահանջվող վիդեոդասերին հասանելիություն։

դ) Ուսուցչին ազատել օնլայն դաս բացատրելու տաժանակիր պրոցեսից, փոխարենն ուսուցիչը դառնա մենթոր և աշակերտներին մեկնաբանի վիդեոդասերի բովանդակությունները։ Աշակերտն ինքն իրեն և իր ծնողին հարմար ժամի կարող է նայել իրեն հասանելի կամ համայնքի ղեկավարի տրամադրած մեխանիզմով։

ե) Արդյունքում ուսուցիչ չունեցող դպրոցներում հասանելի կդառնան որակյալ դասեր։ Ուսուցիչ չունեցող երեխայի մենթորությունը կկարողանա ստանձնել ցանկացած այլ դպրոցի ուսուցիչ, որը կիրականացվի խրախուսման մեխանիզմով։

զ) Արցախից տեղահանված աշակերտները կունենան կրթության նորմալ հասանելիություն։

է) Վիդեոդասերը կարող են դառնալ ուսուցիչների համար մեթոդական նորամուծություններ։ ԿԱԻ լուծարումից հետո երկու տարի է Հայաստանում այս, թեկուզև վատ աշխատած համակարգին այլընտրանք չի ստեղծվել։

Նշվածս նպատակին հասնելու համար համագործակցելու եմ բոլոր շահագրգված կազմակերպությունների, անհատների, հիմնադրամների հետ։ Ներգրավելու եմ ԵՊՄՀ, dasaran.am, մասնավոր և պետական դպրոցների գիտելիքը, փորձն ու հմտությունները։ Համագործակցելու եմ ԿԳՄՍ փոխնախարարի հետ։ Ներգրավելու եմ ՏՏ ոլորտի կազմակերպություններին, հեռուստաընկերություններին, իմ ընկերներին և աշակերտներին։

Հարգելի կառավարություն, գիտեք, որ առ այսօր իմ ներկայացրած բոլոր փաստերը եղել են ճիշտ, տեղյակ եք, որ հրաժարվել եմ ինձ հասանելիք պարգևավճարների գերակշիռ մասից։ Տեղյակ եք, որ աշխատել եմ ծրագրավորող, հիմնադրել և ղեկավարել եմ ՏՏ կազմակերպություն։ Տեղյակ եք, որ ավելի շատ եմ դպրոցում դասավանդել, քան ԿԳՄՍ բոլոր աշխատակիցները վերջին տասը տարիներին միասին վերցրած։

Այս նախաձեռնության մեջ անձնական շահ չունեմ։ Նախաձեռնությունը սկսելու դեպքում խոստանում եմ 2021 թվականի հոկտեմբերի 1-ից եղած ամբողջ համակարգը փոխանցել ցանկացած պետական հիմնադրամի կամ կազմակերպության։ Բայց պետք է ինձ ազատեք ցանկացած տիպի բյուրոկրատական քաշքշուկներից։ Առաջարկս ուժի մեջ է մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը, ժամը 18։00։

ՀԳ․ Հավելեմ, որ այդ գումարները կան, պարզապես դրանց ծախսից օգուտ չկա»։

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Նոյեմբերի 12, 14:02
Հ. Թումանյան

Թայվանի նախագահ Լայ Ցինդեն նոյեմբերի 12-ին ներկայացրել է Չինաստանի Շենժեն քաղաքում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովում իր ներկայացուցչին՝ Acer-ի հիմնադիր Սթեն Շիին։ Լայը հայտարարել է, որ Թայվանը հանդիպմանը կմասնակցի մյուս անդամների հետ հավասար հիմունքներով։

Նոյեմբերի 11, 19:01
Հ. Թումանյան

Իսպանիայում նոյեմբերի 11-ին համընդհանուր գործադուլ են սկսել՝ պահանջելով մատչելի բնակարաններ և ավելի բարձր աշխատավարձեր։ Երկրի երկու խոշորագույն արհմիությունների մասնակցությամբ նման գործադուլ չէր եղել 2012 թվականից ի վեր։

Նոյեմբերի 10, 22:11
Հ. Թումանյան

Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները նոյեմբերի 10-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հանդիպել են Աբու Դաբիում։ Փետրվարից ի վեր առաջին եռակողմ բանակցությունների ընթացքում, ըստ Կիևի, քննարկվել են անվտանգության երաշխիքներն ու ռազմագերիների ազատ արձակումը։ Հանդիպումը նախատեսվում է շարունակել նոյեմբերի 11-ին։

Նոյեմբերի 12, 14:02
Հ. Թումանյան

Թայվանի նախագահ Լայ Ցինդեն նոյեմբերի 12-ին ներկայացրել է Չինաստանի Շենժեն քաղաքում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովում իր ներկայացուցչին՝ Acer-ի հիմնադիր Սթեն Շիին։ Լայը հայտարարել է, որ Թայվանը հանդիպմանը կմասնակցի մյուս անդամների հետ հավասար հիմունքներով։

Նոյեմբերի 9, 14:04
Հ. Թումանյան

Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները նոյեմբերի 9-ին և 10-ին հանդիպում են Փարիզում։ Օրակարգում են Ուկրաինային տրամադրվող օգնությունը, Մերձավոր Արևելքի իրավիճակը և էներգամատակարարման անվտանգությունը։

Նոյեմբերի 8, 13:08
Հ. Թումանյան

Ավստրալիացի հետազոտողները նեյրացանցերի ուսուցման արդյունքների տարբերությունը կապել են մեկնարկային պայմանների ֆրակտալ կառուցվածքի հետ։ Նրանց փորձերում նույնիսկ գրեթե նույն կարգավորումներով ուսուցանված ցանցերը կարող էին տարբեր պատասխաններ տալ։

Հոկտեմբերի 16, 17:03
Հ. Թումանյան

Tesla-ն ներկայացրել է նոր սերնդի Roadster-ը, որը կարողանում է կարճ ժամանակով օդ բարձրանալ, պտույտ կատարել և վայրէջք կատարել անիվների վրա։ Ընկերության հայտարարությամբ՝ մեքենան 0-ից մինչև 97 կմ/ժ արագացել է 0,81 վայրկյանում, իսկ արտադրությունը նախատեսվում է սկսել 2028-ին։

Հոկտեմբերի 14, 09:35
Հ. Թումանյան

NASA-ի Parker Solar Probe սարքի տվյալներով գիտնականները պարզել են, որ արևային քամու մագնիսական տատանումների պտույտի ուղղությունը փոխվում է՝ կախված դիտարկվող մասշտաբից։ Արդյունքն օգնում է հասկանալ տիեզերական պլազմայի տուրբուլենտ վարքը և կարող է օգտակար լինել տիեզերական եղանակի մոդելավորման համար։

Հոկտեմբերի 30, 19:14
Հ. Թումանյան

Binance կրիպտոարժութային բորսան հայտարարել է, որ կիբերհարձակման հետևանքները վերացնելու համար իր միջոցներից պահուստավորել է ավելի քան 6,34 միլիարդ դոլար։ Ընկերության նախնական գնահատմամբ՝ միջադեպի ընդհանուր վնասը մոտ 6,3 միլիարդ դոլար է։ Բորսան խոստացել է ամբողջությամբ ծածկել օգտատերերի կորուստները։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն