Categories: Գիտություն

Հնդկաստանում անհայտ հիվանդություն է բռնկվել. 100-ավոր մարդիկ հոսպիտալացվել են

Հիվանդների մեծ մասը 20-30 տարեկան են: Գանգատներն են՝ ջղաձգություն, սրտխառնոց, հանկարծակի ուշագնացություն, էպիլեփսիայի նոպաներ՝ բերանից փրփուրով, գլխապտույտ, աչքերի այրոց, մեջքի ցավեր, դող, մոռացկոտություն և անհանգստություն: Պատճառը դեռ հայտնի չէ, բայց իշխանությունները վստահեցնում են, որ այն մարդուց մարդուն չի փոխանցվում:

Հնդկաստանի արևելյան ափամերձ Անդհրա-Պրադեշ նահանգում անհայտ տեսակի հիվանդության բռնկում է գրանցվել: Հիվանդության դեպքերը գրանցվել ավելի քան 200 հազար բնակիչ ունեցող Էլուրու քաղաքում և նրա մերձակայքում:

Շաբաթ օրվանից սկսած՝ հոսպիտալացվել է շուրջ 340 մարդ (այլ տվյալներով՝ 450-ից ավելի): Նրանցից 45-ը 12 տարեկանից փոքր երեխաներ են: Ներկայումս բժիշկների հսկողության տակ է 157 պացիենտ, 168-ը դուրս են գրվել: 45-ամյա մի տղամարդ մահացել է. մահվան պատճառ է նշվում սրտի նոպան:

Հիվանդների մեծ մասը 20-30 տարեկան են: Նրանք գանգատվել են ջղաձգությունից, սրտխառնոցից, հանկարծակի ուշագնացությունից, էպիլեփսիայի նոպաներից, որոնք տևել են մոտ 3-5 րոպե և ուղեկցվել են բերանից փրփուրով, գլխապտույտով, աչքերի այրոցով, մեջքի ցավերով, դողով, մոռացկոտությամբ և անհանգստությամբ: Մարդուց մարդուն փոխանցման դեպքեր առայժմ չեն արձանագրվել:

Իշխանությունները և առողջապահության ոլորտի ներկայացուցիչները դեռևս չեն պարզել հիվանդության պատճառները: Հոսպիտալացվածներին, ամեն դեպքում, Covid-19-ի թեստավորում են կատարել. բոլորի մոտ բացասական են եղել: Նրանց մոտ վարակիչ այլ հիվանդություններ նույնպես չեն հայտնաբերվել: Ողնուղեղի հեղուկի մակարդակը նույնպես նորմայում է եղել:

Ընդդիմադիրները հայտարարել են, որ հիվանդության պատճառը կեղտոտ ջուրն է և պահանջել են Արտակարգ դրություն սահմանել, սակայն տուժած շրջաններից վերցված նմուշները կեղտոտվածությունն առայժմ չեն հաստատել: Նահանգի գլխավոր նախարար Ջագանմոհան Ռեդին նշել է, որ հիվանդների շրջանում չկան այնպիսի մարդիկ, որոնք կապ չունեն քաղաքային ջրամատակարարման հետ:

Պացիենտների արյան և վերջին շրջանում օգտագործած սննդի անալիզներն ուղարկել են դատաբժշկական փորձաքննության լաբորատորիա: Քանզի տուժածները նույն քաղաքից են, համարվում է, որ հիվանդությունը տեղային բնույթ ունի, բայց հստակ պատճառներ լաբորատորիան դեռ չի հայտնել:

Հնդկաստանի Առողջապահության նախարարությունը հետազոտության համար 3 բժիշկների ներգրավմամբ հատուկ խումբ է ձևավորել՝ դեպքի վայր այցելելու և եզրակացություններ անելու:

Միևնույն ժամանակ՝ տեղի որոշ ԶԼՄ-ներ գրել են, որ հիվանդությունը կարող էին առաջացնել տոքսիկ քլորօրգանական միացությունները և մոծակներից պաշտպանվելու միջոցները: Տեղեկատվությունը պաշտոնապես հաստատված չէ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021