Categories: Գիտություն

Քայլքի, վազքի և հեծանվավազքի ժամանակ Covid-19-ի համար անվտանգ հեռավորությունը, պարզվել է, ավելին է, քան խորհուրդ է տրվում շատ երկրներում

Նախնական զեկույցի տեսքով հրապարակված տվյալները մեկը մյուսի հետևից ընթացող մարդկանց համար ենթադրել են 4-20 մետր հեռավորություն՝ կախված ընթացքի արագությունից:

Լևենյան կաթոլիկ համալսարանի (Բելգիա) և Էյնդհովենի տեխնիկական համալսարանի (Նիդեռլանդներ) գիտնականների համատեղ աշխատությունը ցույց է տվել, որ Covid-19-ի փոխանցման պարագայում անվտանգ հեռավորության որոշման դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել շարժումը և պոտենցիալ վարակվածի և վարակվելու վտանգի ներքո գտնվող մարդկանց դիրքը տարածությունում: Հեղինակները, ինժեներներն ու աերոդինամիկայի ոլորտի մասնագետներն իրենց եզրակացությունները ներկայացրել են հետազոտություններից մեկում հրապարակված նախնական զեկույցում:

Մարդկանց միջև այն հեռավորությունը, որ խորհուրդ են տալիս բժիշկներն ու պաշտոնյաները ներկայիս պանդեմիայի պայմաններում, պայմանավորված է նրանով, որ վիրուսը տարածվում է մանրադիտակային հեղուկ կաթիլներով, որոնք շնչելիս, հազալիս կամ փռշտալիս դուրս են գալիս հիվանդի քթից ու բերանից: Եթե նրան շատ մոտ լինեք, ապա վտանգ կա, որ դրանք կորսաք, կհայտնվեն ձեր դեմքին, ձեռքերին, լորձաթաղանթներին:

Բազմաթիվ երկրներում կիրառվող 1,5-2 մետր հեռավորությունն օգնում է խուսափել դրանից, սակայն փակ միջավայրում կամ երբ քամի չկա, կամ էլ երբ մարդիկ շատ դանդաղ են տեղաշարժվում:

Գիտնականների կողմից արված մոդելավորումը ցույց է տվել, որ վազորդի, հեծանվորդի կամ արագ-արագ քայլող մարդու՝ այսպես կոչված օդային հետագծում հայտնվելիս հայտնվում եք միկրոկաթիլների տիրույթում, որը ձգվում է նրա հետևից, ինչպես գիսաստղի պոչը: Օդի նման սահուն հոսք շարժվող մարդու հետևից միշտ ձևավորվում է, և այդ երևույթը մարզիկներն օգտագործում են. այլ վազորդի հոսքով վազելիս այն նվազեցնում է օդի դիմադրությունը, որը պետք է հաղթահարել: Սակայն եթե վազորդին նման իրավիճակը ձեռնտու է, ապա վարակվելու ցանկություն չունեցող մարդը պետք է հակառակն անի:

Կադր 4 կմ/ժ (քայլք) արագությամբ ընթացքը և միկրոկաթիլների տեսքով վիրուսային մասնիկների տարածումը ցուցադրող մոդելավորումից / © Bert Blocken

Աշխատանքի հեղինակներն օգտվել են մոդելավորման այն տեսակից, որը կիրառվում է շարժման ժամանակ (քայլք, վազք) մարզիկների՝ մեկը մյուսի նկատմամբ արդյունավետ դիրքի (կողք կողքի, հետևում՝ անկյունագծով, անմիջապես հետևում) որոշման համար և դիտարկում է օդի շարժումը: Դրա հետ մեկտեղ նրանք մոդելի օրինակով վերլուծել են մարդու քայլքի ու վազքի ժամանակ միկրոկաթիլների ձևավորումը և տարածումը, որոնք կարող են վիրուսային մասնիկներ կրել:

Ինչպես նշում են գիտնականները, այդ աերոզոլն առանձնանում է ոչ միայն հազալիս կամ փռշտալիս, այլև պարզապես ակտիվ շնչելիս: Ինչքան մեծ են մասնիկները, այնքան շատ վիրուսային մասնիկներ են կրում և իրենց ծանրությունից իջնում են ցած: Բացի այդ՝ կապ ունի ոչ միայն դիմացից ընթացողի արագությունը, այլև հետևից եկողինը. անցնելով շատ մոտ և արագ՝ նա կարող է իր վրա խոշոր մասնիկներ ընդունել:

Կադր. 14,4 կմ/ժ արագությամբ ընթացքի (արագ վազք) և վիրուսային մասնիկների տարածումը միկրոկաթիլների տեսքով: Երևում է, որ առավել խոշոր և հավանաբար ավելի շատ վիրուսներ կրող կաթիլների քանակն ավելի շատ է (կարմիր), և դրանք հայտնվում են հետագծում գտնվող վազորդի վրա / © Bert Blocken

Նմանապես՝ պետք է հաշվի առնել նաև քամին: Հետազոտողների կողմից ներկայացված անիմացիայի արդյունքների համաձայն՝ առջևից գնացողի «պոչում» շարժվելն առավելագույն վտանգ է պարունակում, մինչև կողքով և անկյունագծով ընթացքը նվազեցնում է այդ վտանգը:

Ստացված արդյունքների հիման վրա հեղինակները եզրակացնում են, որ սովորական քայլքի ժամանակ մեկը մյուսի հետևից տեղաշարժվող մարդիկ պետք է իրարից հեռու լինեն առնվազն 4-5 մետր, վազելիս և հեծանիվը դանդաղ վարելիս այն պետք է կազմի շուրջ 10 մետր, իսկ արագ ընթացքի ժամանակ՝ առնվազն 20 մետր: Բացի այդ՝ եթե ցանկանում եք վազանց կատարել, խորհուրդ է տրվում մանևրին ավելի շուտ նախապատրաստվել և բավականին մեծ աղեղ կազմելով՝ հայտնվել կողքին՝ հնարավորինս հեռու մյուս վազորդից, ում փորձում եք շրջանցել:

Նշվում է, որ աշխատանքի արդյունքները դեռ վերջնական չպետք է համարել. հեղինակներն ընդգծում են, որ աշխատել են պանդեմիայի պայմաններում ավելի վաղ հասանելի դարձնել այն՝ հաշվի առնելով նոր տվյալների կարևորությունը, որոնք կարող են օգնել գիտական հանրության այլ ներկայացուցիչների: Վերջնարդյունքները կարող են փոփոխվել, քանի որ ուսումնասիրությունները և գիտական հրապարակումները դեռևս շարունակվում են:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021