Categories: Գիտություն

ԱՄՆ-ում մեկնարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները

Մասնագետները նախազգուշացնում են, որ եթե նույնիսկ փորձարկման այս փուլը հաջողությամբ պսակվի, ապա պատվաստանյութի վերջնական տարբերակը Covid-19-ով վարակվածներին կարող է հասնել առնվազն մեկ տարի անց:

Կլինիկական փորձարկումների առաջին մասնակիցն այսօր կստանա Covid-19 կորոնավիրուսային հիվանդության հարուցիչ SARS-CoV-2-ի դեմ պատվաստանյութի փորձնական չափաքանակը:

Պատվաստանյութի ստեղծումն ու փորձարկումները ֆինանսավորում և իրականացվում են ամերիկյան Առողջապահական ազգային ինստիտուտի և Moderna Inc. բիոտեխնոլոգիական ընկերության կողմից: Դրանց անցկացվելու են Սիեթլում՝ Վաշինգտոնի Առողջության գիտահետազոտական ինստիտուտում: Հայտարարվել է 45 կամավոր մասնակիցների մասին: Նրանցից ոչ ոք կորոնավիրուսով վարակված չէ, թեստերն առայժմ նախատեսում են հետազոտել, թե ինչ կողմնակի երևույթներ կարող է պատվաստանյութն առաջացնել:

Սակայն, ինչպես հաղորդվում է, եթե նույնիսկ այս փուլը հաջողությամբ ավարտվի, ապա ամբողջական թեստավորման և օգտագործմանը վերջնական պատրաստելու համար կարող է մեկ տարուց ավելի պահանջվի:

Նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ ամբողջ աշխարհում հազարավոր գիտնականներ են պայքարում, իսկ կառավարությունները հսկայական միջոցներ են հատկացնում: Համաճարակի ամենասկզբում փորձագետները նախազգուշացնում էին, որ փորձարկումների նախնական փուլերը կարող են մեկնարկել միայն գարնանը, իսկ վարակվածներին պատվաստանյութը կարող է հասանելի լինել միայն 12-18 ամիս անց: Առայժմ բժիշկները կատարելագործում են ախտորոշման և բուժման մեթոդները:

Ներկայումս Covid-19-ով վարակվածության դեպքեր են գրանցվել աշխարհի շուրջ 150 երկրում: Վարակվածների թիվը 169387 է, մահացածներինը՝ 6513, իսկ առողջացածները 77257-ն են: Վարակի թեժ կետերն են Չինաստանը, Իտալիան, Իրանը և Հարավային Կորեան: Եվրոպական երկրներում շարունակում է աճել: Իտալիայում արդեն մահացել է 1809 մարդ, Իրանում՝ 724-ը: Եվրոպան հայտարարվել է պանդեմիայի կենտրոն:

Հայաստանում վարակվածների թիվը վերջին տվյալներով 30 է: Մեկն առողջացել է: Մեկուսացված է 300 մարդ, ևս 300-ի համար տարածք է հատկացվում: Հռոմից չարթերային թռիչքով ժամանածները մեկուսացվել են Դիլիջանում՝ Մ.Մելքոնյանի անվան ռազմաուսումնական հաստատությունում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021