Categories: Գիտություն

Սահարայի անապատացումը հանգեցրել է Ասիայի չորացմանը, որը տևել է հազար տարի

Գիտնականների կարծիքով՝ հոլոցենի կեսերին տեղի ունեցած չորացումը կարող էր բնակչության զանգվածային տեղաշարժերի ու կենսակերպի փոփոխության հանգեցնել:

Իրվայնի Կալիֆորնիական համալսարանից Քեթլին Ջոնսոնի գլխավորած գիտական խումբը վերստեղծել է անցյալի եղանակային պայմանները՝ ուսումնասիրելով Հյուսիսային Լաոսի քարանձավներից վերցված պտկաքարերի (ստալագմիտներ) նմուշները: Հետազոտելով թթվածնի, ածխածնի և մետաղների հետքերի իզոտոպերի մակարդակը՝ գիտնականները այդ տվյալները միավորել են կլիմայական մոդելների հետ և հայտնաբերել կապ 4-5 հազար տարի առաջ Սահարայի հողերի անապատացման և Ասիայի հարավ-արևելքում խիստ չորացման միջև:

Հետազոտողները պարզել են, որ Սահարայում բուսականության աճի նվազումը նպաստել է օդում փոշու քանակության մեծացմանը: Այն իր հերթին հանգեցրել է Հնդկական օվկիանոսի սառեցմանը, օդի հոսքին՝ դեպի արևելք և, ի վերջո, Հարավարևելյան Ասիայում խոնավության նվազմանը, ինչը տևել է առնվազն 1000 տարի: Հետազոտության համահեղինակ Ջոյ Ուայթի խոսքով՝ աշխատության արդյունքները նոր ու հավաստի բացատրություն են տրամադրել Ասիայի հարավ-արևելքում և այլ վայրերում ծագած գերչորացման վերաբերյալ: Գիտնականը նշել է, որ, հնագիտական տեսանկյունից, սա էականորեն փոխում է խաղի կանոնները՝ միջին հոլոցենի դարաշրջանը հասկանալու և վերստեղծելու փորձերի առումով:

Գիտնականների կարծիքով՝ հոլոցենի կեսերին տեղի ունեցած չորացումը կարող էր բնակչության զանգվածային տեղաշարժերի ու կենսակերպի փոփոխության հանգեցնել: Դա նաև բացատրում է այդ շրջանի հնագիտական ապացույցների բացակայությունն Ասիայի հարավ-արևելքում՝ ի տարբերություն պատմական ավելի վաղ և ուշ շրջանների:

Բացի այդ՝ հետազոտողները ենթադրում են, որ գերչորացումը պետք է դիտարկել որպես Հարավարևելյան Ասիայում նեոլիթյան հողագործության առաջացման հնարավոր պատճառ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021