Categories: Գիտություն

Պարզվել է, թե ինչպիսի մարդիկ են հակված Աստծուն հավատալու

ԱՄՆ-ի և Աֆղանստանի նեյրոկենսաբանները և հոգեբանները պարզել են, ովքեր են ավելի հակված հավատալու բարձրագույն ուժի կողմից աշխարհը ստեղծողի գոյությանը:

Նոր հետազոտության համահեղինակ, Ջորջթաունի համալսարանի Ռելյացիոն ճանաչման լաբորատորիայի տնօրեն, Հոգեբանության և միջդիսցիպլինար նեյրոկենսաբանության ամբիոնի դոցենտ Ադամ Գրինի խոսքով՝ հավատ առ Աստված կամ աստվածներ, ովքեր խառնվում են աշխարհի գործերին՝ կարգուկանոն հաստատելու համար, աշխարհի կրոնների համար առանցքային տարրեր են:

Հետազոտությունն իրականացրել են մարդկանց՝ մշակութային ու կրոնական առումներով երկու տարբեր խմբերի մասնակցությամբ: Մեկը՝ ԱՄՆ-ից՝ 199 մարդ, մյուսը՝ Աֆղանստանից՝ 148 մարդ: Ամերիկացիների 52%-ից ավելին եղել են քրիստոնյաներ, իսկ աֆղանների կրոնական պատկանելիությունն էթիկական պատճառներով չեն հարցրել: Աշխատանքին առցանց եղանակով ևս 96 մարդ է մասնակցել, ովքեր եվրոպացիներ են եղել:

Մասնակիցները ցույց են տվել օղակների տեղը՝ 4 ստեղներին համապատասխան. a) օրինակ, երբ նշանակետը հայտնվում է ձախ անկյունում, մասնակիցները սեղմում են «z»-ը: Շաբլոնների աղյուսները (b) կազմված են 10՝ կրկնվող հաջորդականությամբ նշաններից, որոնք պարունակում են առաջին շարքի 3 կառուցվածք (նարնջագույն գիծ) և երկրորդ շարքի 2 կառուցվածք (կանաչ օղակներ): Պատահական աղյուսները (c) կազմված են եղել օղակների 50 չկրկնվող խմբերից / © www.nature.com

Փորձարկումն իրականացվել է պահվածքի տարբեր սովորությունների ոչ ակնհայտ ուսուցման չափման համար նախատեսված, լավ վարկանիշ ունեցող իմացական թեստի միջոցով: Մասնակիցներից պահանջվել է դիտարկել, թե ինչպես է էկրանի վրա մեկ հայտնվում, մեկ անհետանում օղակների որոշակի հաջորդականություն: Որևէ օղակի հայտնվելու դեպքում անհրաժեշտ է սեղմել տվյալ ստեղնը: Ընդ որում՝ օղակներն արագ են տեղափոխվում:

Գուշակելու համար, թե էկրանի որ հատվածում հաջորդիվ օղակ կառաջանա, մասնակիցներից մի քանիսը անգիտակցաբար ստեղծել են հստակ շաբլոն, ինչի արդյունքում ճիշտ կոճակին են սեղմել մինչև օղակի հայտնվելը: Կառուցվածքների մի մասն իրականում ունեցել է որոշակի հաջորդականություն, ինչի մասին փորձարկվողները տեղյակ չեն եղել:

Հավելյալ հարցումների և թեստերի անցկացմամբ՝ գիտնականները պարզել են, որ մասնակիցները, ովքեր անգիտակցաբար սովորել են «կանխատեսել», Աստծուն հավատալու ավելի մեծ հակվածություն են ունեցել, քան նրանք, ովքեր նման օրինաչափություն չեն հայտնաբերել: Այդպիսով՝ հետազոտողները ենթադրել են, որ շրջակա միջավայրում որոշակի «օրինաչափություն» հայտնաբերող մարդիկ մյուսներից ավելի վստահ են Աստծո գոյության հարցում, ով և աշխարհում ստեղծում է այդ «օրինաչափությունները»:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ հավատացյալներն ավելի հակված են աշխարհում տեղի ունեցող երևույթներն ընկալելու ըստ նախապաշարմունքների, և ոչ՝ որպես պատահականություն: Ընդ որում՝ այդ ունակությունը կախված չէ մշակույթից և մարդու կրոնական պատկանելությունից, քանի որ նույնատիպ արդյունք են ցույց տվել փորձարկման բոլոր մասնակիցները:

Ադամ Գրինը նշել է, որ հետազոտությունն Աստծո գոյության մասին չէ, այլ նրա, թե ինչո՞ւ է ուղեղը հանգում նրա նկատմամբ հավատին: Տվյալները ցույց են տալիս, որ երեխաները, ովքեր անգիտակցաբար շրջակայքում որոշակի օրինաչափություններ են որսում, մեծ հավանականությամբ հակված են լինելու Աստծուն հավատալու, նույնիսկ եթե չմեծանան կրոնական ընտանիքում: Նույնն արդարացի է նաև այն երեխաների դեպքում, ովքեր այդ օրինաչափությունները չեն որսում: Գիտնականների համոզմամբ՝ նրանց մեծացման ընթացքում Աստծո գոյության նկատմամբ հավատը թուլանալու է: Հեղինակներն ընդգծում են, որ եզրակացությունների համար հավելյալ հետազոտություններ են անհրաժեշտ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021