Categories: Գիտություն

Hubble աստղադիտակը մանրակրկտորեն լուսանկարել է մասնատվող ATLAS գիսաստղը

Տիեզերական մարմինը, որը մայիսի վերջին Երկրին առավելագույնս մոտ է լինելու, սկսել է մասնատվել: Գիսաստղի լուսանկարները ցույց են տվել, որ նրա միջուկը ներկայումս կազմված է առնվազն չորս առանձին մասերից:

Երկարժամանակյա C/2019 Y4 գիսաստղը հայտնաբերվել է 2019թ. դեկտեմբերի 28-ին: Իր երկրորդ անվանումն ATLAS-ը ստացել է Asteroid Terrestrial-impact Last Alert Systems աստղադիտակների ավտոմատացված համակարգի պատվին, որի շնորհիվ հաջողվել է հայտնաբերել տիեզերական մարմինը:

Նախնական գնահատականներով՝ Արեգակի շուրջը գիսաստղի պտտման ժամանակաշրջանը կազմել է շուրջ 5,5 հազար տարի: C/19 Y4-ը (ATLAS) Երկրին պետք է ամենամոտը գտնվի մոտ մեկ ամսից` մայիսի 23-ին: Սկզբնապես աստղագետները սպասում էին, որ արդեն մայիսի կեսերին գիսաստղը կարող է դառնալ արտառոց պայծառ: Սակայն, ամենայն հավանականությամբ, դա տեղի չի ունենա:

a, b, c և d տառերով նշված են գիսաստղի 4 բեկորները / © University of Maryland

Ապրիլի 20-ին Hubble տիեզերական աստղադիտակն արել է գիսաստղի մանրակրկիտ լուսանկարը: Այնտեղ լավ տեսանելի է, որ նրա միջուկը բաժանվել է առնվազն 4 մասերի: Նրանցից քիչ թե շատ պայծառ երկուսը, դատելով լուսանկարից, նույնպես մասնատված են. նրանք կազմված են 1-2 վառ և խոշոր, ինչպես նաև անհայտ քանակությամբ ավելի փոքր ու աղոտ տարրերից:

Լուսանկարման պահին C/2019 Y4 (ATLAS) գիսաստղը գտնվել է Երկրից շուրջ 0,98 աստղագիտական միավոր հեռավորության վրա (գրեթե 146 մլն կմ), իսկ մայիսի 23-ին այն մեր մոլորակից մոտ 0,78 աստղագիտական միավոր (մոտ 116 մլն կմ) հեռավորության վրա կգտնվի:

Մասնատվող գիսաստղին ներկայումս կարող են դիտել նաև սիրողական աստղագետները՝ բավարար չափով խոշոր աստղադիտակով (15 սմ տրամագծով): C/2019 Y4-ը (ATLAS) այժմ տեղափոխվում է դեպի Ընձուղտի համաստեղություն և եղանակային լավ պայմանների դեպքում տեսանելի է ամբողջ գիշեր:

Ավելի վաղ հաղորդվել է, որ գիտնականները կարողացել են արձանագրել էականորեն տարբեր չափերի սև խոռոչների բախումը, իսկ լեհ աստղագետների խումբը հայտարարել է, որ ևս մեկ գիսաստղ՝ 2I/Borisov-ը, աստիճանաբար մասնատվում է:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021