Categories: Գիտություն

10 մլն աստղերի դիտարկմամբ ոչ երկրային քաղաքակրթության ոչ մի ազդանշան չի հայտնաբերվել

Առագաստ համաստեղության ավելի քան 10 մլն աստղի և արտաարեգակնային 75 մոլորակի ուսումնասիրության արդյունքում ավստրալացի աստղագետներն այլմոլորակային քաղաքակրթության մասին վկայող ոչ մի նշան չեն գտել:

Առագաստի համաստեղությունը (լատ.՝ Vela) երկնքի Հարավային կիսագնդում է: Նրա հարավային սահմանն անցնում է Ծիր Կաթինի ամենաաստղային հատվածով: Զբաղեցնում է 499,6 քառակուսի աստիճան և ունի 195 աստղ, որոնք տեսանելի են անզեն աչքով, ևս միլիոնավոր աստղեր, որոնք առանց աստղադիտակի նկատելի չեն:

Ավստրալիայի Murchison Widefield Array (MWA) աստղադիտարանի հիման վրա դիտարկումներ են իրականացվել: Ռադիոաստղագիտական հետազոտությունների միջազգային կենտրոնի (ICRAR) Կերտինյան համալսարանի գիտնականները ծավալուն հետազոտության արդյունքում ցածր հաճախականությամբ ոչ մի ռադիոազդանշան չեն հայտնաբերել, որը կարող էր պատկանել այլմոլորակային քաղաքակրթությանը:

Առագաստ համաստեղությունը / © IAU and Sky & Telescope magazine (Roger Sinnott & Rick Fienberg)

Նշված աշխատությունում ուսումնասիրվել են արտաարեգակնային 6 մոլորակների ազդանշանները: Ընդհանրացնելով նույն գիտնականների նախորդ երկու հետազոտությունների արդյունքները՝ աստղագետները «ստուգել են» 75 հայտնի արտաարեգակնային մոլորակների ազդանշանների առկայությունը: Այնուամենայնիվ՝ ոչինչ չեն գտել: Նույն արդյունքն է գրանցվել նաև Առագաստ համաստեղության՝ ավելի քան 10 մլն աստղերի արդյունավետ իզոտրոպային-ճառագայթային հզորության վերին սահմանների հաշվարկների վերլուծությամբ: Երկնքի այդ մեծ տիրույթի դիտարկումը, գիտնականների խոսքով, այլմոլորակային բանականության որոնումների ծրագրի (SETI) շրջանակներում ամենամեծն է:

Այդպիսով, աստղագետները նախազգուշացնում են, որ ծրագիրը դեռևս երկար ճանապարհ ունի անցնելու, իսկ նմանատիպ արդյունքները նրանց չեն հիասթափեցնում, քանի որ ցույց են տալիս, որ հեշտ է պատահաբար այլմոլորակային բանականության որոնում իրականացնել՝ հետազոտելով աստղաֆիզիկական այլ երևույթներ:

Մարդկանց, իրականում, հայտնի չէ, թե ինչպիսի տեխնոլոգիան է ունակ մշակելու ոչ երկրային քաղաքակրթությունը. գիտությունը որպես նմուշ կարող է ընդունել միայն սեփական տեխնոլոգիաները: Միևնույն ժամանակ՝ աստղագետները «դիտարկել են» ընդամենը 10 մլն աստղ, իսկ Ծիր Կաթինում, տարբեր գնահատականներով, դրանք 100-400 մլրդ-ն են:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021