Categories: Գիտություն

Նախապատրաստվում է աշխարհում առաջին բիոնիկական աչքի փոխպատվաստումը

Ավստրալացի գիտնականների խումբը բիոնիկական սարքավորում է ստեղծել տեսողության վերականգնման համար՝ ուղեղում իմպլանտների ներդրման օգնությամբ: Այդ նույն իմպլանտները, հնարավոր է, կարողանան բուժել նաև կաթվածը:

Վիրահատության նախապատրաստությունն արդեն տարվում է. այն կարող է դառնալ մարդու վրա աշխարհում առաջին բիոնիկական աչքի համակարգի կլինիկական փորձարկումը: Մոնաշի համալսարանի (Մելբուռն, Ավստրալիա) հետազոտողներն այժմ հավելյալ ֆինանսավորում են փնտրում են՝ սարքավորման համաշխարհային արտադրության համար:

Gennaris Bionic Vision System համակարգը նախագիծ է, որի մշակումն ավելի քան 10 տարի է տևել: «Բիոնիկական տեսողությունը» կազմված է գլխի հատուկ սարքավորումից, որն ունի տեսախցիկ, անլար հաղորդիչ, վիդեոպրոցեսոր և ծրագրային ապահովում, ինչպես նաև 10×10 մմ չափերի չիպեր, որոնք հարմարեցվում են ուղեղին: Սարքավորման պրոցեսորը մշակում է տվյալները և դրանք փոխանցում իմպլանտներին, որոնք տեղեկատվությունը վերաձևում են էլեկտրական իմպուլսի:

Սարքավորման առաջին փորձարկումներում գիտնականներն օգտագործել են ոչխարներին: Նրանք ուղեղային իմպլանտներ են տեղադրել տասնյակ կենդանիների մոտ և հետևել նրանց շուրջ 2 ամիս: Ավելի քան 2700 ժամվա կիրառության արդյունքում համակարգերն առողջության համար էական անցանկալի հետևանքներ չեն առաջացրել:

Հաշվի առնելով բիոնիկական տեսողության հնարավոր հաջողությունը՝ հետազոտողները հույս ունեն տեխնոլոգիան հարմարեցնել նյարդաբանական լուրջ խնդիրների բուժման համար, ինչպիսիք են որոշ վերջույթների կաթվածը և նույնիսկ շարժունակության մասնակի կամ ամբողջական կորուստը:

Հիշեցնենք, որ Իլոն Մասկը վերջերս ցուցադրել էր նույնատիպ սարքավորման փորձարկման արդյունքները խոզերի վրա:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021