Հայաստանում Covid-19-ով վարակվածության 295 նոր դեպք է հաստատվել
Նախորդ օրը կորոնավիրուսից մահացել է 2 մարդ, ապաքինվել են 162-ը: Փաստացի բուժում ստացող պացիենտների թիվը Հանրապետությունում 3232 է:
Վարակվածության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը երկրում հասել է 46671-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 42231 է: Նախորդ օրը կատարված թեստերից 4024-ն են եղել բացասական:
Կորոնավիրուսային վարակից մահացածների թիվը Հայաստանում հասել է 925-ի: Նախորդ օրը մահացած պացիենտները եղել են 84 (կին) և 66 (տղամարդ) տարեկան: Նրանք ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 252158 թեստավորում:
Դուք գրել եք արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք կրկնվող խախտումների համար։
Հասկացա
Մեկնաբանությունը կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ կստուգվի։
Հասկացա
Մենք կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կանոնների խախտման պատճառով հաշիվը սահմանափակվել է։ Եթե սխալ է՝ գրեք մեզ։
Հասկացա
Վերջին մեկնաբանությունները