Categories: Գիտություն

Naked Science. Covid-19-ից ցածր մահացությունը կարող է կապ ունենալ տուբերկուլյոզի դեմ պատվաստման հետ

Որոշ երկրներում կորոնավիրուսից մահացությունների քիչ թիվը կարող է պայմանավորված լինել հակատուբերկուլյոզային ԲՑԺ-ի պատվաստման հետ: Սակայն եզրակացության համար դեռ վաղ է: Գիտնականները բացառությունները դեռ չեն պարզել, հայտնի չեն նաև նման պաշտպանության կենսաքիմիական մեխանիզմները:

Նյու Յորքի տեխնոլոգիական համալսարանի գիտնականների խումբը հաղորդել է, որ Covid-19-ից մահացությունը տուբերկուլյոզի դեմ պատվաստանյութի տարածվածության հետ հակառակ համահարաբերակցություն (կոռելյացիա) ունի:

Covid-19-ի պանդեմիան տարածվել է գրեթե ամբողջ աշխարհում, բայց առանձին երկրներում զարգացումը տարբեր է: Դա կարող է պայմանավորված լինել հաշվառման մեթոդաբանությամբ և հիվանդացածների թեստավորման պայմաններով, մշակութային նորմերով, կարանտինային պայմանների խստությամբ և առողջապահական ենթակառուցվածքների որակով: Նոր հոդվածում գիտնականները ենթադրել են, որ տարբերության վրա կարող է ազդել նաև տուբերկուլյոզի դեմ պատվաստանյութի կիրառման հարցում ազգային քաղաքականությունը:

Կալմետ-Գերինի բացիլի պատվաստանյութը (ԲՑԺ, BCG) հակատուբերկուլյոզային անվտանգ և ոչ թանկարժեք պատվաստանյութ է` պատրաստված Mycobacterium bovis կենդանի բակտերիաների թույլ շտամմերից: Այն ունի նաև ապացուցված արդյունավետություն այլ հիվանդությունների դեմ պայքարում, որոնք ծագում են միկրոբակտերիաներից, օրինակ՝ բորը և Բուրուլի խոցը:

Ամերիկացի գիտնականների տվյալներով՝ ԲՑԺ-ի պատվաստանյութն օրգանիզմին որոշակի հնարավորություն է տալիս պայքարելու կորոնավիրուսի դեմ: Համեմատելով հակատուբերկուլյոզային պատվաստման քաղաքականությունը տարբեր երկրներում՝ հետազոտողները հայտնաբերել են, որ պատվաստման համակողմանի քաղաքականություն չունեցող պետությունները (օրինակ՝ Նիդեռլանդները, Իտալիան և ԱՄՆ-ը) ավելի շատ են տուժում պանդեմիայից, քան այն երկրները, որտեղ այդ պատվաստանյութը վաղուց և պարբերաբար կիրառվում է:

Երկրները՝ ըստ բնակչության եկամուտների և Covid-19-ից մահացության: Կապույտով նշված են մեկ շնչին բաժին ընկնող ցածր եկամտով երկրները, սևով՝ միջին և բարձր եկամտով: Կարմիրով նշված են միջին և բարձր եկամտով և ԲՑԺ-ի պատաստանյութի հարցում պետական քաղաքականություն չունեցող երկրները՝ Covid-19-ից մահացության բարձր ցուցանիշով / © Otazu, Miller et al., 2020

Վերջիններիս շարքում հիշատակվում է Բրազիլիան, որտեղ համընդհանուր հակատուբերկուլյոզային պատվաստում իրականացվում է 1920թ.-ից, և Ճապոնիամ, որտեղ 1940-ից է լայնորեն կիրառվում: Ընդ որում՝ պետությունները, որտեղ պատվաստման համակողմանի քաղաքականությունը վերջերս է ձևավորվել (օրինակ՝ Իրանը, որտեղ ԲՑԺ-ի պատվաստումը սկսվել է 1984թ.-ից), տարեց բնակչության շրջանում մահացության բարձր ցուցանիշներ ունեն:

Հետազոտությունում առաջադրված ենթադրությունը կարող է բացատրել ցածր մահացությունն աղքատ երկրներում, օրինակ՝ հետխորհրդային տարածքում և Արևելյան Եվրոպայում: Պետք է ընդգծել, որ բնակչության մեկ շնչի հաշվարկով ցածր եկամուտ ունեցող բազմաթիվ երկրներում մինչ օրս կորոնավարիսից մահվան դեպքեր չեն գրանցվել: Հեղինակները հաշվի են առել, որ դա կարող է կապված լինել ախտորոշման ցածր որակի կամ վիճակագրության միտումնավոր նվազեցման հետ, ուստի իրենց հետազոտությունից բացառել են նման «անոմալիաներ»:

Սակայն ԲՑԺ-ի պատվաստանյութի արդյունավետության վերաբերյալ վերջնական եզրակացության համար դեռ վաղ է: Նախ՝ Նյու Յորքի տեխնոլոգիական համալսարանի հետազոտողների հոդվածը դեռևս գրախոսություն չի անցել և չի ընդունվել ոչ մի ծանրակշիռ գիտական հրատարակչության կողմից: Երկրորդ՝ հակատուբերկուլյոզային պատվաստանյութի գործածականության հաստատման համար անհրաժեշտ է իրականացնել կլինիկական փորձարկումներ: Ներկայումս նմանատիպ հետազոտություն սկսում են Մելբուրնում գտնվող Մերդոկի մանկական գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները:

Ամերիկյան հետազոտողների աշխատանքը նաև չի բացատրում, թե ինչու ԲՑԺ-ի համընդհանուր պատվաստումը և կորոնավիրուսից մահացության ցածր ցուցանիշները չեն համատեղվել Չինաստանում, որտեղ վաղուց պարտադիր իմունացում է կատարվում: Բացի այդ, բազմաթիվ գիտնականներ կասկածի տակ են դնում այն փաստը, որ մանկական տարիքում արված պատվաստումը կարող է տարեցներին օգնել հաղթահարելու հիվանդությունը: Ընդհանուր առմամբ հակատուբերկուլյոզային պաշտպանությունը պահպանվում է 10-15 տարի, իսկ նրա արդյունավետությունն այդ ժամանակի ավարտից հետո հստակեցված չէ:

Միևնույն ժամանակ միայն այդ փաստը բավական չէ ԲՑԺ-ի դերակատարման մասին տեսությունը ջախջախելու համար: Այսպես, ավելի հին հետազոտություն կա, որտեղ 1930-ականներին պատվաստված ամերիկյան հնդկացիների մոտ պատվաստումից 60 տարի անց հայտնաբերվել է գործող հակատուբերկուլյոզային պաշտպանություն:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021