Categories: Գիտություն

Փորձագետները փորձել են բացատրել ՉԹՕ-ների վերաբերյալ Պենտագոնի հրապարակած տեսանյութերը

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը մանրակրկիտ վերլուծությունից հետո որոշել է պաշտոնապես հրապարակել իբր «չբացահայտված թռչող օբյեկտների» արձանագրած տեսանյութերը: Զինվորականների խոսքով՝ փորձել են ցույց տալ, որ դրանք իրական նկարահանում են, չնայած ավելի շուտ էին հայտնվել համացանցում: Սակայն այդպես էլ չի նշվել, թե ինչ է երևում տեսանյութերում:

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը երեք տեսանյութեր է հրապարակել, որոնք արվել են ամերիկյան ՌԾՈՒ-ի օդաչուների կողմից՝ վարժական թռիչքների ժամանակ: Դրանցում երևում է նրանց հանդիպումը «չբացահայտված թռչող օբյեկտների» հետ: Տեսանյութերը նկարահանված են 2004 և 2015 թվականներին և մինչ օրս գաղտնի են եղել, սակայն պարբերաբար հայտնվել են համացանցում:

ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ տեղյակ չեն, թե հատկապես ինչ է պատկերված տեսանյութերում, ուստի նպատակահարմար են գտել խոսել «չբացահայտված թռչող օբյեկտների» մասին. առեղծվածային անթև ինքնաթիռներ, որոնք թռչում են գերձայնային արագությամբ ու «չունեն տարբերակված թևեր ու պոչ, արտահայտված շլեյֆ»: Հաղորդվում է, որ տեսանյութերը Պենտագոնը որոշել է հրապարակել՝ հանրության շրջանում դրանց իսկության մասին սխալ պատկերացումներին վերջ դնելու համար: Սակայն այդպես էլ չի նշվել, իրականում ինչ են նկարել:

Նշվել է, որ ԱՄՆ ՌԾՈՒ-ն ավելի վաղ խոստովանել են, որ տեսանյութերն իրենց օդաչուների կողմից են արվել: Մանրամասն հետազոտությունից հետո նախարարությունը հաստատել է, որ տեսանյութերի բացահայտ հրապարակումը զինվորականների հետագա առաքելություններին չի խոչընդոտի: Տեսանյութում երևացող մարմինները շարունակում են համարվել «չբացահայտված»:

2004թ. Կալիֆորնիայի առափնյա հատվածում արված տեսանյութ / © Defence Blog

Մեկնաբանելով Պենտագոնի հայտարարությունը՝ ամերիկյան սենատի դեմոկրատների նախկին առաջնորդ, 80-ամյա Հարի Ռիդը նշել է, որ ուրախ է Պենտագոնի կողմից նյութի հրապարակման համար, սակայն դա հետազոտությունների և հասանելի նյութերի միայն մի մասն է: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պետք է լրջորեն և գիտականորեն դիտարկի այն և ազգային անվտանգության համար հնարավոր ցանկացած հետևանքի, և ամերիկացիները պետք է տեղեկացված լինեն:

2015թ.-ի տեսանյութ / © Defence Blog

Դեռևս տարիներ առաջ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ՊՆ-ը 2007թ.-ից սկսած ՉԹՕ-ների ուսումնասիրության վրա 22 մլն դոլար է ծախսել («Ավիացիոն վտանգների նույնականացման ընդլայնված ծրագիր», «The Advanced Aviation Threat Identification Program»): Առաքելությունն այն ժամանակ ղեկավարում էր ռազմական հետախուզության անդամ Լուիս Էլիզոնդոն, ով խորապես համագործակցում էր ԿՀՎ-ի ու ՌԾՈՒ-ի հետ: Երեք տարի առաջ անցնելով պահեստազոր՝ նա նշել է. «ՉԹՕ-ներն իրականություն են»:

2015թ. արված մեկ այլ տեսանյութ/ © Defence Blog

Ընդ որում՝ ծրագրի նախաձեռնողը հենց դեմոկրատ սենատոր Հարի Ռիդն է՝ տիեզերագնաց Ջոն Գլենի ներկայացմամբ, ով 1962թ. փետրվարին «Մերկուրի» տիեզերանավով իրականացրել է ուղեծրային տիեզերական թռիչք: Նա վստահ էր, որ Վաշինգտոնը պարտավոր է զբաղվել ՉԹՕ-ների հետազոտությամբ՝ հատկապես ռազմական օդաչուների մասնակցությամբ, ովքեր շատ ժամանակ են անցկացնում երկնքում: Ուշագրավ է, որ ամերիկացի զինվորականները դեռևս 1969-ին էին հայտարարել, որ ՉԹՕ-ներն ուսումնասիրելու կարիք չկա:

Նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին նշել է, որ «թող նրանք մտածեն այնպես, ինչպես մտածում են»: Նրա ընդգծել է. «Ասում են՝ տեսել եմ, կարդացել եմ, լսել եմ. այդ հարցով մի կարճատև հանդիպում եմ ունեցել: Մարդիկ ասում են, թե տեսնում են ՉԹՕ. հավատո՞ւմ եմ ես դրան. ոչ այնքան»:

Ինչ վերաբերում է գիտնականների կարծիքին, ապա աստղաֆիզիկ Լեոն Գոլուբը, մեկնաբանելով ամերիկացի օդաչուների պատմությունները, նշել է, որ «ՉԹՕ-ների հետ հանդիպման» պատճառ կարող են լինել սարքավորումների սխալմունքները կամ մթնոլորտային երևույթները, բացի այդ՝ չպետք է բացառել նաև հենց օդաչուների «նյարդային ծանրաբեռնվածությունը»՝ մեծ արագությամբ թռիչքների ժամանակ:

SETI ինստիտուտի առաջատար աստղագետ Սեթ Շոստոկն իր հերթին ընդգծել է, որ քանի դեռ ապացույցներ չկան, պետք է թերահավատորեն տրամադրվել: Ինստիտուտը զբաղվում է ռադիո և օպտիկական աստղադիտակների կիրառությամբ՝ «այլմոլորային քաղաքակրթություններից ստացվող ազդանշանների» որոնման համար: Աստղագետի խոսքով՝ ինտիտուտը որոնում է այլմոլորակայինների, սակայն դեռևս չեն հաստատում, թե գտել են:

Այլ տեսակետ ունի ՉԹՕ-ների ուսումնասիրության փորձագետ և Այլմոլորակայինների հետազոտության կենտրոնի (Նևադա նահանգ, Հիկո) ղեկավար Ջորջ Հարիսը, ում գնահատմամբ՝ ՉԹՕ-ները ճամփորդում են էլեկտրամագնիսական հարթություններում: Նրանք այդպիսով արագություն են ձեռք բերում և կարող են թռչել լույսի արագությամբ: Նրա խոսքով՝ կառավարության համար դժվար է եղել ճանաչել արժանահավատ դիտարկումների առկայությունը: Հարիսը ցավալի է համարել, որ այդ ամենը տեղի է ունենում 50-ականների վերջերից, սակայն ոչ ոք երբեք այդ մասին չի խոսել:

Պաշտոնական վարկածի համաձայն՝ ՉԹՕ-ների հետազոտության ռազմական ծրագիրն ավարտվել է 2012թ.: Սակայն, ԶԼՄ-ների հաղորդմամբ, ուսումնասիրությունները մինչ օրս շարունակվում են: Անցած հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը խումբ են ստեղծել, որը, ենթադրաբար, զբաղվելու է հիպոթետիկ այլմոլորակային տեխնոլոգիաների հետազոտությամբ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021