Categories: Գիտություն

Սոցիալական հեռավորության և դեմքի պաշտպանության նշանակության վերաբերյալ մանրամասն հետազոտություն է հրապարակվել

Գիտնականները Covid-19-ից պաշտպանվելու առավել հասարակ միջոցների արդյունավետության մասին ընդհանրական տեղեկություններ են ներկայացրել, որոնք վերաբերում են կտորե դիմակներին, պաշտպանիչ ակնոցներին ու մարդկանց միջև սոցիալական հեռավորության պահպանմանը:

Ծավալուն հետազոտություն է հրապարակվել, որտեղ հավաքված են 172 ուսումնասիրությունների տվյալները կորոնավիրուսային վարակի տարածման վերաբերյալ: Դրանցում դիտարկվել է նաև, թե ինչպես են ֆիզիկական հեռավորության պահպանումը, կտորե դիմակները և աչքերի պաշտպանությունը նվազեցնում վիրուսների տարածման ինտենսիվությունը:

Բազմաթիվ երկրներ և նրանց առանձին շրջաններ Covid-19-ի համավարակի ժամանակ հրապարակել են վարակից պաշտպանվելու խորհուրդներ: Վերջիններս հաճախ հակասական են: Բացի այդ՝ էականորեն տարբերվում են մասնագետների տեսակետները դիմակներ ու պաշտպանիչ ակնոցներ կրելու վերաբերյալ:

Հետազոտության հեղինակներից Հոլգեր Շյունեմանը նշել է, որ իրենց աշխատանքն առաջինն է, որում ընդհանրացված է Covid-19-ի, SARS-ի ու MERS-ի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը և ներկայացված են վարակվելու հավանականության նվազեցման նպատակով հասարակ միջոցառումների օգտագործման վերաբերյալ ներկայումս առկա փաստացի տվյալներից լավագույնները: Նրա խոսքով՝ կառավարություններն ու առողջապահական հասարակական կազմակերպությունները կարող են այդ տվյալներն օգտագործել՝ հստակ խորհրդատվություն տրամադրելու նպատակով:

Հետազոտությունը ցույց է տալիս, որ 1 մետրից ավելի հեռավորության պահպանումը պայմանավորում է վարակվելու առավել ցածր վտանգ (2,6%՝ ընդդեմ վարակված մարդուց մինչև 1 մետր հեռավորության վրա գտնվելու): Սակայն տարածության հետագա մեծացումը նույնպես կարևոր է. մոդելավորումը ցույց է տվել, որ յուրաքանչյուր հավելյալ մետրի համար (մինչև 3 մետր հեռավորության պարագայում) վարակվելու հավանականությունը կրկնակի նվազում է:

Տեղեկատվական գծապատկերը ցույց է տալիս վարակվելուց պաշտպանվելու տարբեր մեթոդների արդյունավետությունը / © The Lancet, 2020

Երեք վիրուսների (SARS-CoV, MERS-CoV, SARS-CoV-2) հետազոտությունն աչքերի պաշտպանության առումով ցույց է տալիս, որ պաշտպանիչ ակնոցները նույնպես նպաստում են վարակվելու հավանականության նվազմանը. 5,5%՝ դրանց բացակայության դեպքում առկա վտանգի 16%-ի փոխարեն: Նույնատիպ պատկեր է դիտարկվել նաև դիմակների դեպքում. մարդուց մարդուն վարակի փոխանցվելու հավանականությունն ընդամենը 3,1% է՝ դիմակ կրելու դեպքում, իսկ բաց դեմքի պարագայում` 17,4%:

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ իրենց կողմից ուսումնասիրված աշխատանքներից շատերը հիմնված են ցածր արժանահավատության վրա կամ տրամադրում են երկու մարդու շփման արդյունքում տեղի ունեցողի միայն մոտավոր պատկերը: Դա վերաբերում է դիմակ և պաշտպանիչ ակնոց կրելուն: Նաև չկա աշխատություն, որը կորոշեր, թե 2 մետրից ավելի հեռավորություն պահպանելու դեպքում որքանով է նվազում վարակվելու հավանականությունը:

Գիտնականները շեշտում են, որ իշխանությունները պետք է լուծեն դիմակների և այլ պաշտպանիչ միջոցների հասանելիության հարցը բոլոր խավերի համար: Սակայն այդպիսի պաշտպանությունը ոչ մի կերպ չպետք է դիտարկել որպես հիգիենան պահպանելու փոխարեն տրվող խորհուրդ. անհրաժեշտ է շարունակել ձեռքերն ու դեմքը լվանալ օճառով:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021