Categories: Գիտություն

Hubble աստղադիտարանը հաստատել է 2I/Borisov միջաստղային գիսաստղի կառուցվածքի փոփոխությունները

Ստացված լուսանկարների համաձայն՝ այլ համակարգից մեզ մոտեցած գիսաստղի միջուկն արդեն երկու մասի է բաժանվել:

Մարտի սկզբին Լեհաստանի Յագելոնյան համալսարանի աստղագետները նկատել էին 2I/Borisov ոչ մեծ գիսաստղի 2 փայլատակում: Գիսաստղը երկրորդ միջաստղային օբյեկտն է (առաջինը 1I/Օումուամուա աստերոիդն է), որը մեզ մոտ է եկել օտար համակարգից և հայտնաբերվել է 2019թ. օգոստոսին: Նախորդ շաբաթ գիտնականները հայտարարել են, որ, հավանաբար, 2I/Borisov-ը դեկտեմբերին արևին մոտենալուց հետո սկսել է բաժանվել մասերի. գիստաստղի միջուկը տաքանում է, ակտիվանում և սկսում բաց թողնել մեծ քանակությամբ թռչող նյութեր՝ ջրային գոլորշի, ածխաթթու և այլ գազեր, նաև փոքր ու մեծ փոշեհատիկներ:

Այդ ժամանակվանից հետո աստղագետները շարունակել են գիսաստղի դիտարկումները: Օրերս Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանի գիտնականները, ովքեր վաղուց ուսումնասիրում են 2I/Borisov-ը, զեկույց են հրապարակել, ըստ որի՝ Երկրի ուղեծրում գտնվող ինքնաշխատ աստղադիտարանը՝ Hubble-ը, հաստատել է կտրուկ փոփոխությունները գիսաստղի կառուցվածքում. եթե սկզբում այն լուսանկարներում մեկ կետի նման էր, ապա այժմ դարձել է երկայնաձիգ: Ավելին, հետազոտողները վստահ են, որ գիսաստղի միջուկը երկու մասի է բաժանվել:

Դևիդ Ջուիթի ղեկավարած գիտական խումբը հայտարարել է, որ Hubble աստղադիտարանի կողմից միջաստղային 2I/Borisov մարմնի շարունակվող դիտարկումներն ապացուցել են նրա ուրվագծում կտրուկ փոփոխությունները: Մարտի 30-ին ստացված լուսանկարները ցույց են տալիս, որ նրա միջուկն այժմ երկու մարմիններից է կազմված, որոնք միմյանցից մոտ 180 կիլոմետր են հեռու: Նրանց շարժման արագությունը համապատասխանում է նրան, թե ինչ արագությամբ են շարժվում Արեգակնային համակարգի գիստաստղի բաղադրամասերը միջուկի մասնատումից հետո:

Գիսաստղի լուսանկարները՝ արված Hubble-ի աստղադիտակով / © David Jewitt (UCLA), Max Mutchler (STSCI), Yoonyoung Kim (MPI), Hal Weaver (JHU-APL), Man-To Hui (U. Hawaii)

Միջաստղային գիսաստղի ֆրագմենտավորման վերաբերյալ եզրակացության հետ համաձայնել են նաև Կալտեխի և NASA-յի գիտնականները: Հաղորդվում է, որ 2020թ. մարտի 23-ին և մարտի 28-ին ստացված լուսանկարներում երևում է ոչ մեծ ֆրագմենտ, որը բաժանված է հակաարևային ուղղության մոտ 0,3 անկյունային վայրկյանի: Մեծ կենտրոնի և ֆրագմենտի միջև հեռավորությունը մարտի 23-ից 28-ի դիտարկումներով փոփոխվում է 1-2 պիքսելով:

Չնայած այն հանգամանքին, որ 2I/Borisov-ն ակնհայտորեն այն նույն անխուսափելի կործանմանն է արժանանալու, ինչ որ բազմաթիվ այլ գիստաստղեր, այնուամենայնիվ՝ աստղագետները լիահույս են. մասնատումից հետո հետազոտողները կշարունակեն դիտարկումները և կկարողանան ուսումնասիրել նրա լուսապատկերը՝ հասկանալու, թե ինչից է բաղկացած միջաստղային մարմինը և տարբերվում է արդյոք Արեգակնային համակարգի գիստաստղերից:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021