Categories: Գիտություն

Համավարակից հետո սոցիալական անկայունության հնարավոր աճ է կանխատեսվում

Իտալացի գիտնականները վերլուծել են այն իրավիճակները, որոնց պայմաններում նախկինում համաճարակներ են եղել, այդ թվում՝ ժանտախտ, խոլերա, իսպանական գրիպ: Արդյունքում հետազոտողները նախազգուշացրել են, որ, հնարավոր է, ներկայիս համավարակից հետո սոցիալական անկայությունները կտրուկ աճեն:

Իտալիայի Բոկկոնի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Մասիմո Մորելին և Ֆերարիի համալսարանի աշխատակից Ռոբերտո Չենսոլոն որոշել են պարզել Covid-19 համավարակի հնարավոր հետևանքները: Այդ նպատակով նրանք դիմել են նախորդ համաշխարհային համաճարակների փորձին՝ վերլուծելով սոցիալական լարվածությունը 1346-1353թթ.-ի ժանտախտի և 1919-1920-ականների իսպանական գրիպի համաճարակների միջև ընկած ժամանակաշրջանում:

Պարզվել է, որ մինչ այդ արդիական համարվող հարցերը համավարակի ժամանակ հետին պլան են մղվում: Հետազոտողներն օրինակ են բերում Գրետա Տյունբերգի էկոշարժումը, «դեղին բաճկոնների» շարժումը Ֆրանսիայում կամ «սադինն» Իտալիայում: Դրանք բոլորն էլ էականորեն նվազեցրել են իրենց ակտիվությունը ներկայիս համավարակի պայմաններում, իսկ բողոքի ցույցերի մեծ մասը գրեթե դադարել են: Freedom House ոչ կառավարական կազմակերպության զեկույցի համաձայն՝ 2019թ. դեկտեմբերի դրությամբ առկա 20 շարժումներից ներկայումս գործում են երկուսը կամ երեքը:

Եվ թեև համաճարակն ուժգնացնում է անհանգստությունը, դեպրեսիան և սթրեսը, համավարակի ընթացքում դրանք էականորեն չեն արտահայտվում: Միևնույն ժամանակ՝ համավարակն ապակողմնորոշող ազդեցություն է ունենում բոլոր երկրներում սոցիալական և տնտեսական հարաբերությունների համալիրին, որոնք ահագնանում են կիրառվող սահմանափակումներին: Այդ ամենը հանրության մոտ թաքնված դժգոհություն են առաջացնում:

Իսկ ամենակարող դավադրությունների տեսությունները և վարակվելու վտանգի լրջության մերժումը, հետազոտողների կարծիքով, հասարակության ներսում հնարավոր վտանգավոր երևույթների նախանշաններ են: Սովորական կյանքում մարդկանց բացասական զգացումներն արտահայտվում են տարատեսակ բողոքի ցույցերով, սակայն քանի որ այժմ այդ տարբերակը հիմնականում սահմանափակված է, գիտնականները նախազգուշացնում են, որ առկա է հետհամավարակային շրջանում ագրեսիվության բարձր մակարդակի մեծ վտանգ:

Որոշ բռնկումներ արդեն մեկնարկել են: Այսպես, հետազոտողների կարծիքով, ԱՄՆ-ում կատարվող ցնցումներն ունեն որոշակի ընդհանրություն 14-րդ դարի ապստամբության հետ («սև մահ»): Գիտնականների խոսքով՝ ժանտախտը սոցիալական ինկուբատոր է եղել՝ ձևավորելով սոցիալական լարվածություն, որը հասունացել էր մինչ այդ՝ ավելի քան 30 տարի: Իսկ 19-րդ դարի խոլերայի ժամանակ և դրանից հետո մարդիկ այն կապում էին կառավարության դավադրության հետ՝ աղքատների թվաքանակի կրճատման համար, ինչն ի վերջո խոշոր ապստամբություն առաջացրեց Նեապոլում:

Ուսումնասիրելով նմանատիպ այլ դրվագներ՝ հետազոտողները եզրակացնում են, որ նախկին համաճարակների մեծ մասը կարող էր, հավանաբար, սոցիալական ալիքների ինկուբատո լինել: Այսպես, դիտարկելով խոլերայի 5 համաճարակ և որոշելով դրանց աշխարհագրական տարածումը՝ գիտնականները հաշվարկել են բոլոր հնարավոր ապստամբությունները՝ համաճարակից 10 տարի առաջ և հետո: Պարզվել է, որ համաճարակներից հետո բողոքի ցույցերի թիվն ավելացել է ավելի քան 80%-ով:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021