Categories: Գիտություն

Շվեդիայի գլխավոր համաճարակաբանը խոստովանել է, որ խիստ կարանտինից հրաժարվելը սխալմունք էր

Անդրես Տեգնելը, ում նախաձեռնությամբ Շվեդիայում միայն նվազագույն սահմանափակումներ են մտցվել, նշել է, որ այլ ռազմավարություն էր պետք ընտրել:

Covid-19 համավարակի ժամանակ Շվեդիան առավել մեղմ սահմանափակող միջոցառումներ է ձեռնարկել, քան պետությունների մեծ մասը: Այսպես, արգելվել են խմբային հավաքները՝ 50 հոգուց ավելի, դադարեցվել են տարեցների տներ այցելությունները, փակվել են համալսարանները և ավագ դպրոցները: Սակայն հանրային վայրերի մեծ մասը շարունակել է աշխատանքը:

Սպասվում էր, որ այդ մեթոդով հնարավոր կլինի վիրուսից պաշտպանել առավել խոցելի խումբը և միևնույն ժամանակ թույլ տալ, որ երկրի ամբողջ բնակչությունը սահուն կերպով վարակվի SARS-CoV-2-ով: Այդպիսի ռազմավարություն առաջարկել է Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդրես Տեգնելը:

Ամիսներ շարունակ Տեգնելը հրապարակայնորեն հայտարարել է «շվեդական ուղու» ճշմարտացիության մասին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում և քննադատել է հարևան երկրներին, որոնք ավելի խիստ միջոցներ էին ձեռնարկել: Նրա խոսքով՝ աշնանը նոր ալիք է լինելու. Շվեդիայում այդ ժամանակ սպասվում է իմունիտետի առավել բարձր մակարդակ, և վարակվածների քանակը, նրա կարծիքով, ավելի ցածր կլինի: Տեգնելը նշել է, որ Ֆինլանդիայում իմունիտետի մակարդակը ցածր է լինելու. «Եվ Ֆինլանդիան կրկի՞ն խիստ կարանտին է մտցնելու»:

Համաճարակաբանի կարծիքով` խիստ կարանտինը հիմնավորված չէ, քանի որ դրա գիտական օգտակարությունն ապացուցված չէ: Իսկ նման միջոցներ ձեռնարկած երկրների իշխանությունները պարզապես կրկնել են չինական մոտեցումը՝ վախենալով առողջապահական համակարգի հնարավոր ծանրաբեռնվածության համար:

Անդրես Տեգնել / © Claudio Bresciani

Սակայն վերջին հարցազրույցի ժամանակ համաճարակաբանը շվեդական ռադիոյին հայտնել է, որ իր ռազմավարությունը կատարյալ չէր. ինքնամեկուսացումից հրաժարվելու պատճառով Covid-19-ից մահացությունը երկրում շատ բարձր է: Տեգնելը խոստովանել է, որ տվյալ պահին առկա տեղեկությունները նախկինում ունենալու դեպքում այլ կերպ կգործեր՝ ընտրելով Շվեդիայի և մյուս երկրների փորձի միջին տարբերակը:

Վերջին պաշտոնական տվյալներով` Շվեդիայում վարակվածության 40803 դեպք է գրանցվել, մահացել են 4542-ը: Այս ցուցանիշը կազմում է 450՝ 1 մլն բնակչի հաշվով. Շվեդիան այսպիսի հաշվարկում աշխարհում 7-րդ տեղում է:

Ավելի վաղ հաղորդվել է, որ գիտնականները ծավալուն ակնարկ են հրապարակել, որտեղ հավաքված են կորոնավիրուսային վարակի տարածման վերաբերյալ 172 հետազոտությունների տվյալներ: Դրանում դիտարկվել է, թե ինչպես են նվազեցնում վարակվելու հավանականությունը ֆիզիկական հեռավորությունը, կտորե դիմակները, աչքերի պաշտպանությունը:

View Comments

  • Չի ասել, որ խիստ սահմանափակումից հրաժարվելը սխալ էր, ասել ա, որ մի քանի բան ուրիշ կանեին ու հիմիկվա համեմատ խիստ կլիներ, բայց իրենց մոդելից չեն հրաժարվում։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021